Տնտեսություն

ՀՀ ՊԵԿ-ը բարձր է գնահատում ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի հետ համագործակցությունը

1 րոպեի ընթերցում

ՀՀ ՊԵԿ-ը բարձր է գնահատում ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի հետ համագործակցությունը

ԵՐԵՎԱՆ, 18 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդվարդ Հովհաննիսյանը փետրվարի 18-ին ընդունել է ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի մշտական ներկայացուցիչ Դմիտրի Մարիյասինին՝ Հայաստանի Հանրապետությունում վերջինիս առաքելության ավարտի կապակցությամբ։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՊԵԿ-ի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, կոմիտեի նախագահն ընդգծել է, որ Պետական եկամուտների կոմիտեն մշտապես բարձր է գնահատել ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի հետ համագործակցությունը և ՄԱԶԾ կողմից տարբեր ծրագրերի շրջանակում ցուցաբերված աջակցությունը: Էդվարդ Հովհաննիսյանը հատկապես կարևորել է այն հանգամանքը, որ «Մեղրիի սահմանային անցակետի ծրագիր» վարկային և դրամաշնորհային համաձայնագրի իրականացման ողջ ընթացքում ՄԱԶԾ-ն հանդիսանալու է ինչպես խորհրդատվական աջակցություն իրականացնող, այնպես էլ ծրագրի իրագործման մեջ անմիջականորեն ներգրավված կառույց:

Կոմիտեում կայացել է Հարկային կարգապահության բարելավումը Հայաստանում վարքաբանական միջամտության միջոցով հետազոտության շնորհանդեսը, որն իրականացվել էր ՊԵԿ-ՄԱԶԾ համագործակցության շրջանակում:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում