Ավելի քան 62 հազար արցախցի է դիմել միանվագ աջակցության համար

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 17 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մեկնարկել և ըստ փուլերի՝ իրականացվում է 250,000 դրամ միանվագ աջակցության տրամադրումն այն արցախցիներին, ում բնակելի անշարժ գույքը պատերազմական ավերածությունների հետևանքով կամ այլ պատճառներով դարձել է բնակության համար ոչ պիտանի: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում տեղեկացրեց Հայաստանի Հանրապետության աշխատանքի,սոցիալական հարցերի նախարարության մամուլի քարտուղար Զառա Մանուչարյանը:

«Միանվագ 250,000 դրամ աջակցության համար մինչ այժմ դիմել է 62 հազար 727 քաղաքացի։ Վճարման ցուցակ ներառված քաղաքացիների ցանկը մշակման փուլում է: Ընթացքում համադրվում են մեզ մոտ գտնվող դիմումները,իսկ գումարի բաշխումն իրականացվում է դրան զուգահեռ՝ փուլային կարգով:Հնարավոր է, որ դիմումների համադրման գործընթացի արդյունքում՝ ընտանիքի տարբեր անդամներին աջակցությունը տրամադրվի տարբեր փուլերի ընթացքում»,-մանրամասնեց Մանուչարյանը:

ՀՀ կառավարության որոշմամբ՝ Արցախի Հանրապետության քաղաքացիներին 250 հազար դրամ միանվագ աջակցություն է տրամադրվում, եթե նրանց բնակելի անշարժ գույքը պատերազմական ավերածությունների հետևանքով կամ այլ պատճառներով դարձել է բնակության համար ոչ պիտանի:

Աջակցությանը կարող են դիմել 2020 թվականի սեպտեմբերի 27-ի դրությամբ Արցախում հաշվառված և առնվազն 3 ամիս փաստացի բնակված չափահաս և անչափահաս քաղաքացիները։ Վերջիններիս դրամական աջակցությունը կտրամադրվի ծնողին, եթե նա միջոցառման շահառու է։

Հայերեն

Հայաստանն ու Եգիպտոսը քննարկել են առևտրի ոլորտում համագործակցությունը խորացնելու հեռանկարները

Հայաստանի պատմության թանգարանն ու Աթենքի ազգային հնագիտական թանգարանը համատեղ ցուցահանդեսներ կիրականացնեն

Վահան Կոստանյանը հանդիպել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի՝ Սիրիայի հարցերով հատուկ բանագնացի տեղակալի հետ

ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալն այցելել է մի շարք զորամասեր

Ռազմական ոստիկանության պետն աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել

Հրապարակվել են նոյեմբերի 29-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների վերջնական ցուցակները

Հայաստանում առաջիկա օրերին սպասվում են տեղումներ, օդի ջերմաստիճանը զգալիորեն կնվազի

Արմավիրի մարզի մի շարք բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրական շչակներ

Փրկարարներն արձագանքել են քամու հետևանքով գրանցված դեպքերին

Վահան Կոստանյանը Նեապոլում հանդիպել է Իտալիայի խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահի հետ