Դեսպան Մկրտչյանը Եվրոպայի խորհրդարանի անդամներին ներկայացրել է պատերազմից հետո Արցախում տիրող իրավիճակը

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 17 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։Լիտվայում ՀՀ դեսպան Տիգրան Մկրտչյանը փետրվարի 17֊ին տեսահանդիպում է ունեցել Եվրոպայի խորհրդարանի անդամ, Եվրանեսթի խորհրդարանական վեհաժողովի փոխնախագահ, Լիտվայի նախկին վարչապետ և պաշտպանության նախարար Անդրիուս Կուբիլիուսի և Լիտվայի պաշտպանության նախկին նախարար, Եվրոպայի խորհրդարանի անդամ Ռասա Յուկնյավիչիենեի հետ։«Արմենպրես»-ին այս մասին հայտնեցինԼիտվայում ՀՀ դեսպանությունից։

Հանդիպման սկզբում դեսպան Մկրտչյանը զրուցակիցներին ներկայացրել է Արցախյան երրորդ պատերազմից հետո ՀՀ֊ում և Արցախումստեղծված իրավիճակն ու վերջին շրջանի զարգացումները։ Հատուկ շեշտվել է գերիների խնդրի լուծման հրատապությունը՝ որպես հումանիտար ճգնաժամը հաղթահարելուն ուղղված կարևորագույն հարց:

Քննարկվել են նաև Հայաստան-ԵՄ հարաբերությունների հեռանկարները, Արևելյան գործընկերության համատեքստում համագործակցության խորացման հնարավորությունները։

Լիտվացի պատգամավորները ողջունել են առաջիկա օրերին ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի ուժի մեջ մտնելը:

Հայերեն English Русский

ԱՄԷ-ն դադարեցնում է օդային հաղորդակցությունը Իրանի հետ

Մերձավոր Արևելքում խաղաղությունն անհնար է առանց Գազայում իրավիճակի կարգավորման. Էրդողան

Արարատ Միրզոյանն ու Ֆուադ Հուսեյնը պայմանավորվել են շարունակել խթանել հայկական ապրանքների արտահանումն Իրաք

Դեսպանը հավաստիացնում է, որ Չինաստանը պատրաստ է նոր խթան հաղորդել Հայաստանի հետ հարաբերություններին

ՆԱՏՕ-ն պատրաստ է հակամարտության ավարտից հետո անվտանգության երաշխիքներ տրամադրել Ուկրաինային. Մարկ Ռյուտտե

Քննարկվել են ՀՀ կառավարության և ԱՄՆ միջազգային զարգացման ֆինանսավորման կորպորացիայի միջև համագործակցության հնարավորությունները

ՀՀ վարչապետն ու ԵԱՀԿ գլխավոր քարտուղարը քննարկել են տարածաշրջանային անվտանգության ապահովմանն առնչվող թեմաներ

Հայաստանի բասկետբոլի թիմի անդամ Յուրա Մելիքյանն ակումբային կարիերան կշարունակի Բուլղարիայում

Շախմատի կանանց ընտրանին հաղթել է ԱՄՆ թիմին

Հայաստանում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ