Հասարակական

Հայփոստը իջեցնում է Ֆրանսիայի ուղղությամբ առաքման սակագները

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 17 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Փետրվարի 17- ից Հայփոստն ավելի քանի 35 տոկոսով իջեցնում է Հայաստանից դեպի Ֆրանսիա առաքումների գործող սակագները: «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին «Հայփոստ» ՓԲԸ-ից։

Նման հնարավորություն է ստեղծվել Հայփոստի և Ֆրանսիայի փոստի ազգային օպերատոր «La Poste»- ի հետ բանակցությունների արդյունքում:

Մինչև 1 կգ ծանրոցի համար նոր սակագին է սահմանվել՝ 9,900 դրամ, նախկին 14,900 դրամի փոխարեն (34% նվազեցում):

Յուրաքանչյուր հավելյալ լրիվ և ոչ լրիվ կգ.-ի համար սահմանվել է 2,900 դրամ, նախկին 6,000 դրամի փոխարեն(52% նվազեցում):

Ինչպես նշում է Հայփոստի գլխավոր տնօրեն Հայկ Կարապետյանը. «Ֆրանսիան ծանրոցներիառաքման Եվրոպայի ամենապահանջված ուղղությունն է: Շատ ուրախալի է, որ Լա փոստի հետ բանակցությունների արդյունքում կարողացանք սակագներն իջեցնել: Կարծում եմ, որ սա կնպաստի ինչպես Ֆրանսիայի սփյուռքի հետ կապի ամրապնդմանը, այնպես էլ կօգնի փոքր և միջին բիզնեսին, որոնց հիմնական առաքման ուղղությունը Ֆրանսիան է»:

Հայերեն Русский

Գավառի Հայրապետ Խաչատրյանի անվան արվեստի դպրոցի սաները մրցանակներ են նվաճել հանրապետական ու միջազգային ստուգատեսներում

Արայիկ Հարությունյանը ներկա է գտնվել կարատեի Եվրոպայի մեծահասակների 60-րդ առաջնության բացման արարողությանը

Հիմնանորոգվում է Սևան-Ծաղկունք-Զովաբեր հանրապետական նշանակության ավտոճանապարհի հատվածը

Հայտնի է նոր Հռոմի պապի անունը

Հնդկաստանում պայթյուններ են որոտացել ԱԹՍ–ի ենթադրյալ հարձակումների հետևանքով

ՊԵԿ նախագահը Թեհրանում քննարկել է հայ-իրանական սահմանին «Պարզեցված մաքսային միջանցքի» ներդրման հայեցակարգը

Աստղաձորում հիմնանորոգվում է 2 փողոց

Մեքսիկայի նախագահը հայտարարել է՝ ԱՄՆ-ից մեքսիկացիների հայրենադարձությունը վերջին շաբաթներին աճել է

Երևանում կայացավ կարատեի Եվրոպայի առաջնության բացման արարողությունը

Նախարարն ու Արարատի մարզի պաշտոնյաները կհանդիպեն անձրևի և կարկուտի հետևանքով տուժած բնակիչների հետ