Հասարակական

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Գյումրիում է

1 րոպեի ընթերցում

 ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Գյումրիում է

ԳՅՈՒՄՐԻ,17 ՓԵՏՐՎԱՐԻ,ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Գյումրիում է: Նա խորհրդակցություն է անցկացնում Շիրակի մարզպետարանում:

Ինչպես Գյումրիից հաղորդում է «Արմենպրես»-ի թղթակիցը, դեռևս պաշտոնապես չճշտված տեղեկություններ կան, որ այցի շրջանակներում նախատեսված է հանդիպում Ադրբեջանում պահվող գերիների հարազատների հետ: Հանդիպումը փակ է լինելու:

Հայ գերիներին հայրենիք վերադարձնելու ուղղությամբ աշխատանքներն ընթանում են ամենօրյա ռեժիմով. Ադրբեջանն առայսօր վերադարձրել է գերության մեջ գտնվող 69 անձի:

ԱրմենուհիՄխոյան

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում