Հասարակական

Երկրաշարժ ՀՀ-ում․ Երևանում և Արտաշատում այն զգացվել է 2 բալ ուժգնությամբ

1 րոպեի ընթերցում

Երկրաշարժ ՀՀ-ում․ Երևանում և Արտաշատում այն զգացվել է 2 բալ ուժգնությամբ

ԵՐԵՎԱՆ, 17ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Փետրվարի 17-ին, տեղական ժամանակով ժամը 07:26-ին (Գրինվիչի ժամանակով` ժամը 03:26-ին) ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 40.10⁰ և արևելյան երկայնության 44.57⁰ աշխարհագրական կոորդինատներով` Հայաստան` Երևան քաղաքից 12 կմ հարավ-արևելք, օջախի 10 կմ խորությամբ, 2.0 մագնիտուդով երկրաշարժ (հետցնցում):

«Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ ԱԻՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։

Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 2-3 բալ:

Երկրաշարժը (հետցնցում) զգացվել է Երևան և Արտաշատ քաղաքներում՝ 2 բալ ուժգնությամբ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում