Տնտեսություն

Ադամանդագործական և ոսկեգործական ընկերությունների ներկայացուցիչների հետ քննարկվել են մաքսատուրքերին առնչվող հարցեր

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 15 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ էկոնոմիկայի նախարարությունում կայացել է քննարկում Հայաստանի ադամանդագործության և ոսկեգործության ոլորտի ներկայացուցիչների հետ։ «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ էկոնոմիկայի նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Հանդիպման հիմնական նպատակն էր քննարկել Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Կոլեգիայի որոշման նախագիծը, համաձայն որի նախատեսվում է մի շարք գունավոր թանկարժեք և կիսաթանկարժեք քարերի (հումքի և պատրաստի քարերի մասով) մաքսատուրքի դրույքաչափի զրոյականացում՝ 2 տարի ժամկետով, ինչպես նաև մինչև 0,3 կարատ և 0,3 կարատից բարձր զանգվածով ադամանդե քարերի ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ ծածկագրի տարանջատում։

Հանդիպման ժամանակ քննարկվել է նաև մինչև 0,3 կարատ զանգվածով ադամանդե քարերի մասով մեկ տարի ժամկետով 0% մաքսատուրքի դրույքաչափի կիրառման նպատակահարմարության հարցը, որը հավանության է արժանացել ոսկեգործության ոլորտի ներկայացուցիչների կողմից, սակայն մի շարք ադամանդագործական ընկերություններ նշյալ առաջարկին դեմ են արտահայտվել։

Ողջունելով հանդիպման մասնակիցներին՝ Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը նշել է, որ անհրաժեշտ է գտնել այն լուծումը, որն առավելագույնս երկու ոլորտների համար էլ ձեռնտու կլինի։

Վահան Քերոբյանը հավաստիացրել է, որ հանդիպման ընթացքում ներկայացված բոլոր առաջարկները և տեսակետները հաշվի կառնվեն և ուսումնասիրությունների արդյունքում կվերլուծվի առկա իրավիճակը՝ վերջնական դիրքորոշում ձևավորելու նպատակով։ Ամփոփելով քննարկումը՝ նախարարը նշել է, որ անհրաժեշտ է երկար արժեքային շղթաներ ստեղծել՝ հանքավայրից հանքանյութը հանելուց, մշակելուց մինչև պատրաստի ոսկերչական արտադրանքը, և ներկայանալ աշխարհին հայկական բրենդով, նաև հավելել, որ միայն միավորելով պետության և ոլորտի ընկերությունների ջանքերը հնարավոր կլինի գտնել ոլորտը զարգացնելու համար անհրաժեշտ որոշումներ։
Հայերեն

Հիբրիդային պատերազմի մասին խոսակցությունները նոր չեն, դրա մասին խոսվում է 2018-ից. ԱԽ քարտուղար

Մոսկվայում անցկացվում է Հաղթանակի օրվա 80-ամյակին նվիրված շքերթը

Ադրբեջանի ներկայացրած խախտումների վերաբերյալ հետաքննության արդյունքում պարզվել է՝ հայկական կողմը հրադադարը չի խախտել. ԱԽ քարտուղար

ՀՀ նախագահը Մայիսի 9-ի ուղերձում ընդգծել է խաղաղության պահպանման կարևորությունը

Հանդիսավոր շքերթ Մոսկվայում՝ նվիրված Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակին

Վարչապետը Մայիսի 9-ի ուղերձում վերահաստատել է խաղաղության ուղով շարժվելու Հայաստանի հանձնառությունը

«Երևանյան բեսթսելեր». «Մարդասպանը ես եմ» գիրքն՝ առաջատար. հայ գրականություն. ապրիլ, 2025

ՀՀ բարձրաստիճան ղեկավարությունը հարգանքի տուրք մատուցեց Հայրենական մեծ պատերազմում զոհվածների հիշատակին

Եվրոպական ինդեքսներ - 08/05/25

Ամերիկյան ինդեքսներն աճել են - 08/05/25