Երկրաշարժ Երևանից 8 կմ հարավ-արևելք. էպիկենտրոնում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 6-7 բալ

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 13 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից փետրվարի 13-ին տեղական ժամանակով ժամը 15:29-ին (Գրինվիչի ժամանակով` ժամը 11:29-ին) գրանցվել է հյուսիսային լայնության 40.11⁰ և արևելյան երկայնության 44.54⁰ աշխարհագրական կոորդինատներով` Հայաստան` Երևան քաղաքից 8 կմ հարավ-արևելք, օջախի 10 կմ խորությամբ, 4.7 մագնիտուդով երկրաշարժ: Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 6-7 բալ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից, երկրաշարժը զգացվել է Երևան քաղաքում` 5-6 բալ ուժգնությամբ, Արագածոտնի, Արարատի, Շիրակի, Արմավիրի, Վայոց Ձորի մարզերում` 3-4 բալ ուժգնությամբ:

Հայերեն English Français Русский

Կասեցվել է «Հաղարծին» ապրանքանիշի ըմպելիքների արտադրությունը

Մենք բարձր ենք գնահատում ՀՀ-ի հետ հարաբերությունները․ Թուրքմենստանի նախագահը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին վարչապետի պաշտոնում վերընտրվելու առթիվ

Մեր ռազմավարությունն է էներգետիկ 100 տոկոսանոց անկախություն ունենալը. Նիկոլ Փաշինյան

«Իսկ ի՞նչ կլիներ, եթե…». «Հորիզոնից անդին» մրցույթը փնտրում է Հայաստանի ապագան գրող հեղինակներին

2026 թ. սեպտեմբերի 1-ին և դրանից հետո ծնված երեխաների համար ծննդյան միանվագ նպաստի չափը կկազմի 500 հազար դրամ՝ անկախ կարգաթվից

Հայաստանի և Իրանի միջև գյուղատնտեսության ոլորտում առկա է համագործակցության մեծ ներուժ. Գևորգ Պապոյան

ԱՄՆ-ի երեք նահանգ 16 տարվա ընթացքում առաջին անգամ մահապատիժներն ի կատար կածի նույն օրը

Մի խումբ պաշտոնյաներ և մարզպետներ վերանշանակվել են իրենց պաշտոններում

Կառավարությունն արտահանող տնտեսավարողներին փոխհատուցումների համար կհատկացնի ավելի քան 5.3 մլրդ դրամ

Հայտնաբերվել է զինծառայող Գրիգոր Զաքարյանի դին՝ հրազենային վնասվածքով