Հասարակական

Երևանում 500 նոր վերելակի տեղադրման աշխատանքներն ավարտված են

2 րոպեի ընթերցում

 Երևանում 500 նոր վերելակի տեղադրման աշխատանքներն ավարտված են

ԵՐԵՎԱՆ, 13 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևան քաղաքի բազմաբնակարան շենքերում 500 նոր վերելակի տեղադրման աշխատանքները պաշտոնապես ավարտվել են: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը:

«500 նոր վերելակի տեղադրման աշխատանքը պաշտոնապես կարող ենք ավարտված համարել։ ԱԻՆ փորձաքննություններից հետո բոլոր վերելակներն էլ փաստացի հանձնված են շահագործման։ Այս ծրագիրը բացառիկ է նրանով, որ 2 տարում մենք փոխարինել ենք 520 վերելակ, իսկ 28 տարում՝ 35-ն է փոխարինվել»,- էջում հրապարակած տեսանյութում ասում է Մարությանը:

Նա նաև ներկայացնում է վերելակների տեխնիկական պարամետրերը՝ դռների բացվածքը 70-80 սմ է, ինչը թույլ է տալիս հաշմանդամություն ունեցող անձանց սայլակով մուտք գործել վերելակ: Կոճակների վրա կան բրալյան գրեր՝ տեսողության խնդիր ունեցող անձանց համար, ինչպես նաև գոյություն ունի ձայնային ազդանշան:

Բոլոր վերելակները լուսավոր ու ընդարձակ են, կա նաև հայերենով ուղեցույց, ունեն անվտանգության նորագույն համակարգեր»,- նշում է քաղաքապետը և կոչ անում երևանցիներին շահագործել վերելակները խնամքով:

Իր պաշտոնական էջում Մարությանը հրապարակել է 2019-2020 թթ․ համայնքի ծրագրերով փոխված 520 վերելակների հասցեները։

Ծրագիրը լինելու է շարունակական:

Կարդացեք հոդվածը` العربيةРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում