Տիեզերագնացներ Չել Լինդգրենը և Բոբ Հայնեսը 2022 թվականին կուղևորվեն Միջազգային տիեզերակայան

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 13 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ամերիկացի տիեզերագնացներ Չել Լինդգրենը և Բոբ Հայնեսը 2022 թվականին ամերիկյան SpaceX ընկերության Falcon 9 հրթիռով Crew-4 առաքելության շրջանակում կթռնեն դեպի Միջազգային տիեզերակայան: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է NASA-ն:

Լինդգրենը նշանակվել է տիեզերանավի հրամանատարի, իսկ Հայնեսը՝ օդաչուի պաշտոնում:

Թռիչքը, որի հստակ օրը դեռ հայտնի չէ, կիրականացվի NASA-ի՝ ԱՄՆ Ֆլորդա նահանգում գտնվող Քենեդիի կենտրոնից:

Առաքելության մյուս անդամները կընտրվեն ավելի ուշ՝ NASA-ի միջազգային գործընկերների կողմից:

Նշենք, որ այս թռիչքը երկրորդն է լինելու Լինդգրենի կարիերայում, իսկ Հայնեսը, ով 2017 թվականին համալրել է NASA-ի տիեզերագնացների շարքերը, առաջին անգամ կլինի բաց տիեզերքում:

Չել Լինդգրենը 2020 թվականին ընտրվել է այն 18 անձանց շարքում, ովքեր նախապատրաստվելու են Artemis լուսնային ծրագրի շրջանակում:

NASA-ն հայտնում է, որ ավելի քան երկու տասնամյակի ընթացքում Միջազգային տիեզերակայանում եղել է 19 երկիր ներկայացնող 242 մարդ, ովքեր այս ընթացքում ավելի քան 3 հազար գիտահետազոտական աշխատանքներ են իրականացրել:

Հայերեն

Հայաստանի համար դժվարին օրերին բնությունն է մեզ փրկել. Փաշինյան

Մեր տարածաշրջանն արագորեն և արմատական կերպով փոխվում է դեպի լավը. Արարատ Միրզոյան

Իրանը հայտարարել է, որ լիակատար վերահսկողություն ունի Հորմուզի նեղուցի նկատմամբ

Ալբանիայում ցուցարարները ներխուժել են Էկոնոմիկայի նախարարության շենք

Լիբանանի նախագահը ԱՄՆ պետքարտուղարի հետ քննարկել է Իսրայելի կողմից շարունակական էսկալացիան

Թուրքիայի գյուղատնտեսության և անտառտնտեսության նախարարը մասնակցում է COP17-ի առաջնորդների գագաթնաժողովին

Թրամփը հայտարարել է, որ Իրանին կհարվածի շատ հզոր ռումբով, բայց ոչ՝ միջուկային

Ալիևին ասել եմ, որ իր հայտարարությունները Հայաստանում շատ զգայուն են ընդունվում. Ալեն Սիմոնյան

COP17-ի կարևորությունը Հայաստանի համար. մեկնաբանում են նախարարները

Առաջնորդների գագաթնաժողովի մասնակիցների համատեղ լուսանկարահանում