Ուկրաինան մտադիր է ՀՀ-ի հետ համագործակցության նոր ուղիներ գտնել. Իվան Կուլեբայի հարցազրույցը

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 12 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ուկրաինայի կառավարությունը մտադիր է Հայաստանի հետ համագործակցության զարգացման նոր ուղիների գտնել:

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, AnalitikaUA.net-ի հետ զրույցում այս մասին ասել է Հայաստանում Ուկրաինայի դեսպան Իվան Կուլեբան:

«Մենք ուշադրությամբ հետևում ենք տեխնոլոգիաների զարգացմանն ուղղված Հայաստանի կառավարության ջանքերին, կարծում ենք, որ այդ ուղղությունը կարող է պոտենցիալ դառնալ մեր երկրների միջև փոխշահավետ համագործակցության զարգացման համար: Նաեւ ակնկալում ենք, որ ընթացիկ տարում կվերականգնվի տնտեսական համագործակցության հարցերով հայ-ուկրաինական միջկառավարական համատեղ հանձնաժողովի աշխատանքը»,- նշել է Կուլեբան:

Հայաստանում Ուկրաինայի դեսպանի խոսքով՝ կորոնավիրուսային համավարակը խոչընդոտել է արտաքին քաղաքական գործընթացները ողջ աշխարհում, և դիվանագետները ստիպված են եղել հաղորդակցության նոր ձևեր փնտրել։

«Բացառություն չէին նաև հայ-ուկրաինական երկկողմ հարաբերությունները, սակայն անցյալ տարվա հունիսի 26-ին բարձր մակարդակով տեղի ունեցան քաղաքական խորհրդակցություններ Ուկրաինայի և Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև տեսակոնֆերանսի ձևաչափով, որի ընթացքում կողմերը դրական գնահատական տվեցին առկա երկկողմ երկխոսությանը:

Ցավոք, մեզ չհաջողվեց լիարժեք իրականացնել մեր մտադրությունները, որոնք արտացոլված էին Ուկրաինայի և Հայաստանի ԱԳՆ-ների միջև 2019-2020 թվականների խորհրդատվությունների պլանում, և այժմ մենք հայ գործընկերների հետ համատեղ աշխատում ենք մեր միջպետական երկխոսությունը շարունակելու և այն համակողմանի հարստացնելու ուղղությամբ»,- ընդգծել է դեսպանը:

Կուլեբան հավելել է, որ ՀՀ ԱԳՆ գործընկերների հետ համատեղ մշակում են հեռանկարային օրակարգի հարցեր, խոսքը նախ և առաջ քաղաքական երկխոսության աշխուժացման, առեւտրատնտեսական, մշակութային-հումանիտար, միջխորհրդարանական համագործակցության ուղիների որոնման, երկու պետությունների միջեւ առկա իրավապայմանագրային բազայի գույքագրման մասին է։

Հայերեն English Русский

Ռուբիոն մեկնաբանել է ռուսական դիզելային վառելիքի արտահանումը միջազգային շուկա թույլ տալու՝ Թրամփի որոշումը

Կոլումբիայի Կարթախենա քաղաքի նավահանգստում առգրավվել է Նիդեռլանդներ ուղարկվող 7,6 տոննա կոկաին

Վիեննայում հազարավոր ուսանողներ մասնակցել են բողոքի երթի

Լեհաստանի պաշտպանության նախարարությունը հերքել է Ուկրաինային ռազմական օգնությունը դադարեցնելու տեղեկությունը

ՊԵԿ աշխատակիցները համոզված են, որ սահմանն ուժեղ է, երբ ունենք արհեստավարժ, գրագետ, զգոն և վճռական մաքսավոր

Գեղարքունիքի մարզպետը ֆրանսիական կողմի հետ քննարկել է մարզի գյուղատնտեսության ոլորտի զարգացման ծրագրերի ներդրման հնարավորությունները

Իտալիայի կառավարությունը բողոքի ակցիաների ֆոնին օգնություն է հատկացնում վարորդներին, ֆերմերներին և ձկնորսներին

Հոկտեմբերի 23-ի միջոցառումների անոնս

Միջազգային քրեական դատարանն արժանացել է ԵՄ Սախարովի մրցանակին

ԵՏՀ կոլեգիայի անդամը հույս ունի, որ հայկական արտադրանքի նկատմամբ ռուսական սահմանափակումների հարցը մոտ ժամանակներս կլուծվի