Հասարակական

Երևանի քաղաքապետարանը ձեռք կբերի 161 հատ 7.5 և 8.5 մետրանոց ավտոբուսներ

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 12 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի տրանսպորտային համակարգը բարելավելու նպատակով Երևանի քաղաքապետարանը 161 7.5 և 8.5 մետրանոց ավտոբուսները ձեռք կբերի:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին Երևանի ավագանու արտահերթ նիստի ժամանակ ասաց Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը:

«Անգլիական WIG ընկերությունը մեզ համար նոր ավտոբուսային ցանց է նախագծել: Նախատեսվում է մոտ 850 ավտոբուս ձեռք բերել, որից 450-ը պետք է լինի 7.5, 8.5 մետրանոց, իսկ մնացածը՝ 12 և 18 մետրանոց: Այս պահին մենք հաստատում ենք 161 հատ 7.5-ից 8.5 մետրանոց ավտոբուսների գնումը, որը բավականին երկար աշխատանք է պահանջել»,-ասաց Մարությանը:

Նա շեշտեց, որ ավտոբուսների գնումը հնարավորություն կտա ձերբազատվել միկրոավտոբուսներից, որոնք և՛ վտանգավոր են, և՛ պրոբլեմատիկ, և՛ անհարմար:

Քաղաքապետը տեղեկացրեց, որ 7.5-ից 8.5 մետրանոց ավտոբուսների 90 տոկոսը արտադրվում է միայն Չինաստանում: Հայկ Մարությանի խոսքով՝ վերջին տարիներին չինական ավտոբուսների արտադրությունը առաջ է գնացել և այսօր գերմանական, շվեդական, հոլանդական քաղաքներում տենդերները հաղթում են հենց չինական ավտոբուսները: «Մեզ համար կարևոր է ոչ թե այն երկիրը, որը արտադրում է ավտոբուսները, այլ այն պարամետրերը, որոնք մենք դնում ենք, իսկ մենք ամենաբարձր պարամետրերն ենք սահմանել այդ դասի ավտոբուսների համար: Հպարտությամբ եմ ասում, որ շատ լավ գին ենք ստացել այս որակի ավտոբուսների համար: Եթե գործարքը կայանա, ամեն ինչ լավ անցնի, մատակարարումը լինի, սա Երևանի համար լավագույն ձեռքբերումը կհամարեմ»,-եզրափակեց Երևանի քաղաքապետը:

Հայերեն Русский

Երևանում անցկացվեց ամենամյա ջահերով երթը Ծիծեռնակաբերդի հուշահամալիր

Զելենսկին Ղրիմը Ռուսաստանին հանձնելուց հրաժարվելու մասին հայտարարություններով վնասում է խաղաղ բանակցություններին. Թրամփ

Ստամբուլում երկրաշարժից փլուզվել է լքված շենք, կան տուժածներ

Երևան-Մեղրի ավտոճանապարհին քարաթափում է տեղի ունեցել

Եվրոպական երկրների մի խումբ պատգամավորներ քննադատել են Կայա Կալասի առաջիկա այցն Ադրբեջան

ՀՀ ԱԺ-ում անցկացվել է հանրային աղմուկին վերաբերելի հարաբերությունների կարգավորման հարցով քննարկում

Ֆրանցիսկոս պապին հրաժեշտ տալ ցանկացողները ժամերով սպասում են տաճար մտնելու հնարավորությանը

«Արմավիր» ՔԿՀ բերված սառնարանից հայտնաբերվել են 14 բջջային հեռախոս և այլ արգելված իրեր

Սուրեն Պապիկյանն ու Ֆինլանդիայի դեսպանը քննարկել են պաշտպանության բնագավառում երկկողմ համագործակցությանն առնչվող հարցեր

ՀՀ ԱԳ նախարարը և ԵԽԽՎ նախագահը քննարկել են ՀՀ-Եվրոպայի խորհուրդ փոխգործակցության, տարածաշրջանային և միջազգային հարցեր