Հասարակական

Հայկ Մարությանը դատապարտել է հայ եւ հրեա ժողովուրդների ցեղասպանությունների հուշարձանի պղծումը

1 րոպեի ընթերցում

Հայկ Մարությանը դատապարտել է հայ եւ հրեա ժողովուրդների ցեղասպանությունների հուշարձանի պղծումը

ԵՐԵՎԱՆ, 12 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը դատապարտել է Երեւանի Օղակաձեւ զբոսայգում գտնվող հայ եւ հրեա ժողովուրդների ցեղասպանությունների հուշարձանի պղծումը եւ հույս հայտնում, որ իրավապահներն արագ և համարժեք կարձագանքեն: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Երևանի քաղաքապետը հուշարձանի պղծումը դատապարտող հայտարարություն է հրապարակել «Ֆեյսբուք»-ի իր էջում:

«Այսօր առավոտյան տեղեկացանք, որ անհայտ չարագործները պղծել են Երեւանի Օղակաձեւ զբոսայգում գտնվող՝ հայ եւ հրեա ժողովուրդների եղեռնի զոհերի հուշարձանը:

Որեւէ հուշարձանի նկատմամբ նման ոտնձգությունը միանգամայն անընդունելի եւ դատապարտելի արարք է, որը պետք է բացառել մեր քաղաքից:

Երեւանում տարբեր ազգությունների ներկայացուցիչներ հարյուրամյակներ շարունակ ապրել են կողք կողքի՝ իրենց ազգային պատկանելության հետ միասին հպարտությամբ կրելով նաեւ երեւանցի լինելու պատվաբեր կոչումը, եւ որեւէ մոտիվ չի կարող խաթարել այդ համերաշխությունը:

Հուսով եմ, իրավապահ մարմինները արագ եւ համարժեք արձագանք կտան»,- գրել է Մարությանը:

Լուսանկարը՝ հեռուստամեկնաբան Արտյոմ Երկանյանի էջից

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում