Սպորտ

Նպատակս մեկն է` մասնակցել Եվրոպայի և աշխարհի առաջնությանը. Ռազմիկ Պապիկյան

1 րոպեի ընթերցում

Նպատակս մեկն է` մասնակցել Եվրոպայի և աշխարհի առաջնությանը. Ռազմիկ Պապիկյան

ԵՐԵՎԱՆ, 11 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ազատ ոճի ըմբշամարտի հավաքականի անդամ Ռազմիկ Պապիկյանի համար այս տարվա առաջնահերթություններից է աշխարհի և Եվրոպայի առաջնությունների մասնակցությունը:

«Արմենպրես»-ի հետ զրույցում Պապիկյանը շեշտեց, որ այժմ լավ մարզավիճակում է և սկսել է նախապատրաստվել այս ամիս կայանալիք միջազգային մրցաշարին: «Մարզումները չենք դադարեցրել նաև կորոնավիրուսի պանդեմիայի սահմանափակումների ժամանակ: Մարզվում էինք մաքուր օդին և օգտագործում ամեն հնարավոր առիթ մեր մարզասրահներում մարզվելու համար: Հիմա լավ մարզավիճակում եմ»,-ասաց նա:

Պապիկյանն այն մարզիկներից էր, ով նախօրեին ՀՀ նախագահի և ՀՀ ԿԳՄՍ նախարարի համապատասխան հրամաններով արժանացավ սպորտի վարպետի կոչմանը:

«Նպատակս մեկն է` ուզում եմ լավ մասնակցություն ունենալ Եվրոպայի և աշխարհի այս տարվա առաջնություններում»,-շեշտեց նա:

Ռազմիկ Պապիկյանն հանդես է գալիս 61 կգ քաշային կարգում, որն օլիմպիական քաշ չէ: Ազատ ոճային ըմբիշն առաջին միջազգային ելույթը եղել է 2016 թվականին Ստոկհոլմում կայացած Մ18 տարեկանների Եվրոպայի առաջնությունը, որտեղ հայ ըմբիշը դարձել է արծաթե մեդալակիր: Նա աշխարհի գավաթի խաղարկության 5-րդ մրցանակակիր է:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում