Տնտեսություն

Հայաստանից պահածոների և հյութերի արտահանումն աճել է 30 և 38 տոկոսով 

1 րոպեի ընթերցում

Հայաստանից պահածոների և հյութերի արտահանումն աճել է 30 և 38 տոկոսով 

ԵՐԵՎԱՆ, 11 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանից պահածոների և հյութերի արտահանումը 2020 թվականին աճել է համապատասխանաբար 30 և 38 տոկոսով։ Այդ մասին կառավարության նիստում տեղեկացրեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Սա ինչո՞վ է կարևոր, որ վերամշակող արդյունաբերությունն աշխատել է։ Սա շատ կարևոր ցուցանիշ է։ Բայց ունենք մի վատ ցուցանիշ, երբ խաղողի գինիների և կոնյակի սպիրտի արտահանումը նվազել է 18 և 23 տոկոսներով։ Երեկ էկոնոմիկայի նախարարի տեղակալը շատ հետաքրքիր տվյալներ ներկայացրեց, որից իմացանք, որ մեր ավանդական շուկաներում, սակայն, իրականում այս ապրանքատեսակների վաճառքներն ավելացել են»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ, ասաց վարչապետը։

Գործադիրի ղեկավարի խոսքով՝ վերլուծությունը ցույց է տվել հետաքրքիր բան, որ կորոնավիրուսով պայմանավորված՝ շուկաներում աճը տեղի է ունեցել օնլայն վաճառքների հաշվին։ «Մենք կանգնել ենք մի իրողության առաջ, որ մեր ընկերությունները, ցավոք, այդ օնլայն վաճառքի հարթակներում պատշաճ ներկայացված չեն։ Սա վկայում է այն մասին, որ մենք «աջակցության ծրագիր» վերնագիրն ընդհանրապես պետք է փոխենք, պետք է ունենանք զարգազման ծրագրեր։ Աջակցելու պրոցեսը որպես կանոն պահպանողական է»,- նկատեց Նիկոլ Փաշինյանը։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում