«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթ. Կրետական մոդել՝ C-400-ների համար

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 11 ՓԵՏՐՎԱՐԻ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ/ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Թուրքիան սովորաբար ստեղծում է խնդիրներ, փաստի առջեւ կանգնեցնում իր «խաղընկերներին»՝ հստակ գիտակցելով, որ նախնական տարբերակին վերադարձ չի լինի: Այդպես եղավ նաեւ ռուսական C-400 զենիթահրթիռային համակարգերի գնման դեպքում, որի հետեւանքով վերջին շրջանում լարված էին Անկարայի հարաբերությունները ՆԱՏՕ-ի գործընկերների եւ ԱՄՆ-ի հետ։ Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը նախօրեին հայտարարել էր, որ Թուրքիան կարող է մարտական մշտական հերթապահության մեջ չընդգրկել ու մասնակիորեն օգտագործել Ռուսաստանից գնած C-400 ՀՕՊ համակարգերը: «Պետք չէ դրանք անընդհատ օգտագործել: Մենք կարող ենք դրանք օգտագործել՝ կախված սպառնալիքների ի հայտ գալուց»,- ասել է Թուրքիայի ռազմական գերատեսչության ղեկավարը։ Վերջինս առաջարկել է կիրառել կրետական մոդելը, նկատի ունենալով այն, որ ՆԱՏՕ-ի անդամ Հունաստանը եւս ունի ռուսական C-300 համակարգեր, որոնք օգտագործում է միայն զորավարժությունների ժամանակ:

Թուրքական որոշ աղբյուրներ գրում են, որ Անկարան եւ Մոսկվան արդեն ավարտել են բանակցությունները C-400-ի երկրորդ խմբաքանակի մատակարարման շուրջ, իսկ ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացման համար անհրաժեշտ է «միայն Թուրքիայի վերջին ստորագրությունը»: Հիշեցնենք, որ Էրդողանի կողմից երկրորդ խմբաքանակը ձեռք բերելու պայմանների շարքում էր C-400-ի տեխնոլոգիայի փոխանցման եւ համատեղ արտադրության իրականացումը։ Արդյոք ռուսական կողմը համաձայնել է դրան, թե ոչ, ցույց կտա ժամանակը։ Այս կերպ Թուրքիան փորձում է ապահովել իր անկախությունը ինչպես ՆԱՏՕ-ից, այնպես էլ՝ Ռուսաստանից։ Եվ մինչ «կրետական մոդելի» առաջարկը կքննարկվի գործընկերների կողմից, Թուրքիան առաջ կտանի իր գործը»:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

Հայերեն Русский

Մունդիալ-2026. Արգենտինան հաղթահարեց խմբային փուլի արգելքը. Մեսին՝ ԱԱ-ների ռեկորդակիր

ՏԿԵ նախարարը Բրյուսելում հանդիպել է ԵՄ ընդլայնման հարցերով հանձնակատարի հետ

ԱՄՆ պետքարտուղարը կմեկնի ԱՄԷ, Քուվեյթ և Բահրեյն

Իրանի խորհրդարանի նախագահը և ԱԳ նախարարը մեկնել են Օման

Կառավարությունը հորդորում է պահպանել հրդեհային անվտանգության կանոնները հրդեհավտանգ ժամանակաշրջանում

Էկոնոմիկայի նախարարությունում քննարկվել են ազատ տնտեսական գոտիների գործունեության արդյունքներն ու անելիքները

Լոռու մարզում փրկարարներն օգնություն են ցուցաբերել սարալանջին ոտքը վնասած քաղաքացուն

ԵՄ-ն այժմ քննարկում է ոչ թե Ռուսաստանի հետ բանակցությունները, այլ Մոսկվայի վրա ճնշումը. Կոշտա

Ղազախստանի նախագահը պաշտոնական այցով ժամանել է Բրյուսել

ԱՄՆ ֆինանսների նախարարությունը լիցենզիա է տրամադրել իրանական նավթի հետ գործարքների համար