Հասարակական

Գործադիրը ծրագրում է սահմանամերձ համայնքների ցանկ մտցնել Սյունիքի և Գեղարքունիքի ևս մոտ 40 բնակավայր

1 րոպեի ընթերցում

Գործադիրը ծրագրում է սահմանամերձ համայնքների ցանկ մտցնել Սյունիքի և Գեղարքունիքի ևս մոտ 40 բնակավայր

ԵՐԵՎԱՆ, 10 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ կառավարությունը նախատեսում է սահմանամերձ համայնքների ցանկում ներառել նաև պատերազմի հետևանքով սահմանամերձ դարձած Սյունիքի և Գեղարքունիքի մարզերի մոտ 40 բնակավայրերը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ընթացքում ասաց Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մեսրոպ Առաքելյանը, պատասխանելով «Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամ Սրբուհի Գրիգորյանի հարցին:

«Հարցը կարգավորվում է սահմանամերձ համայնքների սոցիալական աջակցության մասին օրենքով, որտեղ այս պահին ներառված է մոտ 40 համայնք: Կառավարության վաղվա նիստում կներկայացվի ցանկում փոփոխությունների նախագիծ, որի համաձայն` Սյունիքի մարզի և Գեղարքունիքի մարզի ևս մոտ 40 համայնք կներառվի այդ ցանկում, որտեղի բնակիչները կօգտվեն սահմանված արտոնություններից»,- ասաց

Սահմանամերձ դարձած համայնքների բնակիչները կազատվեն գույքահարկի վճարումից և որոշակի մասնակի փոխհատուցում կստանան նաև կոմունալ վճարների մասով: Նրանց երեխաների համար անվճար կդառնան նաև դպրոցական դասագրքերը:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում