Թբիլիսիում երիտասարդներն անհնազանդության երթ են կազմակերպել պարետային ժամին

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 9 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մի քանի տասնյակ երիտասարդներ թմբուկների հնչյունների ներքո եւ փուչիկներով անհնազանդության երթ են կազմակերպել Թբիլիսիի փողոցներում՝ տեղաշարժի սահմանափակումների գործողության ժամանակ, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Մենք դեռ չենք կարող ասել, թե կոնկրետ ուր ենք գնալու, քանի որ բոլոր վայրերը, որոնք մենք նշել ենք, փակել Է ոստիկանությունը: Ուստի, թե ուր ենք գնալու, գաղտնիք Է»,-ասել Է «Ամոթ Է» շարժման առաջնորդներից մեկը՝ Գիգա Մակարաշվիլին: Երիտասարդների երթը շատ գունագեղ Է, երթի մասնակիցների մի մասը գունավոր դիմակներ Է կրում, մի մասի ձեռքին գունավոր փուչիկներ են: Նրանց գլխավոր պահանջը սահմանափակումների չեղարկումն Է, այդ թվում տեղաշարժման սահմանափակումը ժամը 21:00-ից մինչեւ 05:00-ն:

Տեղում մոբիլիզացված Է ոստիկանությունը, որը փորձում Էր երթի մասնակիցներին թույլ չտալ անցանելի մաս, սակայն նրանք ճեղքել են ջոկատաշղթան եւ Ռուսթավելու պողոտայում դուրս եկել անցանելի մաս: Ոստիկանությունը հետեւում Է ակցիայի մասնակիցներին: Բացի երիտասարդական կազմակերպություններից, երթին մասնակցում են ընդդիմադիր կուսակցությունների ներկայացուցիչները: Նախնական տեղեկատվության համաձայն, ակցիայի մասնակիցները պտույտ կկատարեն Թբիլիսիի փողոցներով, իսկ հետո գիշերը կանցկացնեն դրսում, հաղորդել Է Sputnik-ը:

Հայերեն Русский

Սոչիում ընտրատեղամասերը մեկուկես ժամով փակվել են ԱԹՍ-ների սպառնալիքի պատճառով

ԿԸՀ նախագահը ներկայացրել է քաղաքական ֆինանսավորման ոլորտում առկա օրենսդրական բացը

Պակիստանում մզկիթի մոտ տեղի ունեցած պայթյունի հետևանքով 16 մարդ է զոհվել

Հայաստանի ԿԸՀ նախագահը հերքել է ընտրությունների արդյունքների հաշվարկը կանգնեցնելու մասին պնդումները

Մեկնարկում է «Թատերական Լոռի» 32-րդ միջազգային փառատոնը

Ֆիլիպինների դպրոցներից մեկում հրաձգության հետևանքով կան զոհեր և վիրավորներ

Էդուարդ Աղաջանյանի կարծիքով՝ պետական պաշտոնյաների աշխատավարձերի բարձրացումը կնպաստի կառավարման համակարգ բարձրակարգ մասնագետների ներգրավմանը

ՀՀ վարչապետին շնորհվել է Հեսսեյան խաղաղության մրցանակ

Հունգարիայում հայտարարել են մինչև 2027 թ. հոկտեմբերը ռուսական գազից հրաժարվելու մտադրության մասին

Ղալիբաֆը ողջունել է ՄԱԿ-ի ԱԽ-ում Չինաստանի և Ռուսաստանի կողմից վետոյի իրավունքի կիրառումը