Air Arabia-ն վերսկսում է Շարժա-Երևան-Շարժա երթուղով չվերթերը

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 9 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Air Arabia ավիաընկերությունը փետրվարի 13-ից կվերսկսի Շարժա-Երևան-Շարժա երթուղով չվերթերը: «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին«Արմենիա» միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ-ից:

«Չվերթերը կիրականացվեն շաբաթական երկու չվերթ հաճախականությամբ՝ յուրաքանչյուր երեքշաբթի և շաբաթ:

Ավիատոմսերի առկայության, վերջիններիս ձեռքբերման և այլ մանրամասների համար խնդրում ենք դիմել ավիաընկերությանը»,- ասված է հաղորդագրության մեջ:

Հայերեն English Français Русский