Միջազգային

Չեչնիայի լեռներում կորել Է 14 մարդուց բաղկացած խումբը

1 րոպեի ընթերցում

Չեչնիայի լեռներում կորել Է 14 մարդուց բաղկացած խումբը

ԵՐԵՎԱՆ, 8 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Չեչնիայի Սունժենսկի շրջանի լեռներում կորել Էր 14 մարդուց բաղկացած խումբը: Այդ մասին ՌԻԱ Նովոստիին հայտնել Է հանրապետության արտակարգ ծառայությունների ներկայացուցիչը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Նրա խոսքով՝ դա տեղի Է ունեցել Բամութայի շրջանում: Տեղի բնակիչները նախօրյակի վաղ առավոտյան ուղեւորվել են ղանձիլ հավաքելու, որից հետո կապի դուրս չեն եկել: Արտակարգ իրավիճակների նախարարության (ԱԻՆ) Չեչնիայի գլխավոր վարչության մամուլի ծառայությունում հաղորդել են, որ կորածներին փնտրում են տասնյակ մարդիկ՝ փրկարարներ, հրշեջներ, ՆԳ նախարարության աշխատակիցներ եւ կամավորներ: ԱԻՆ-ից որոնողական գործողություններին մասնակցում Էր 43 մարդ, այդ թվում՝ կինոլոգիական հաշվարկը: Ավելի ուշ հայտնի Է դարձել, որ կորածներն ինքնուրույն դուրս են եկել Արշտի գյուղի շրջանում գտնվող անտառից:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում