Իրանի ԱԳՆ-ում հայտարարել են, որ միջուկային գործարքի վերականգնումը միջնորդների կարիք չունի

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 8 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Միջուկային գործարքի վերականգնման գործընթացը երրորդ կողմի միջնորդության կարիք չունի: Փետրվարի 8-ին կայացած մամուլի ասուլիսում այդ մասին հայտարարել Է Իրանի արտաքին գործերի նախարարության (ԱԳՆ) պաշտոնական ներկայացուցիչ Սայիդ Խաթիբզադեն, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Միջուկային գործարքը միջնորդների կարիք չունի»,- ասել Է նա՝ պատասխանելով միջուկային գործարքի վերականգնման համար Իրանի եւ ԱՄՆ-ի միջեւ միջնոդրության համար եվոպական երկրների հնարավոր ներգրավման մասին լրագրողի հարցին: Դիվանագետի խոսքով՝ «գլխավորը, որ կարող են եվրոպացիներն անել, (համաձայնագրի շրջանակում) իրենց պարտավորությունները կատարելն Է»: Բացի դրանից, նա կրկին հնչեցրել Է Թեհրանի դիրքորոշումն այն մասին, որ միջուկային գործարքի վերականգնման համար ԱՄՆ-ը պետք Է վերադառնա համաձայնագրին եւ վերացնի պատժամիջորցներն Իրանի նկատմամբ: Խաթիբզադեի հայտարարությունը հնչել Է Ջո Բայդենի նախագահական ժամկետի սկզբից հետո Գործողությունների համատեղ համապափակ պլանին (ԳՀՀՊ) ԱՄՆ-ի հնարավոր վերադարձի մասին տեղեկավտության ֆոնին:

Իր հերթին Միացյալ Նահանգների պետքարտուղար Էնթոնի Բլինկենը հունվարի 19-ին հայտարարել, որ Բայդենը մտադիր Է ԳՀՀՊ-ի հիման վրա միջուկային ծրագրի շուրջը Իրանի հետ հասնել ավելի երկարաժամկետ գործարքի կնքման: Բլինկենն ընդգծել Է, որ Վաշինգտոնի վարչակազմը կխորհրդակցի ԱՄՆ-ի Կոնգրեսի, Իսրայելի, ինչպես նաեւ Պարսից ծոցի երկրների հետ Իրանի նկատմամբ ապագա քայլերի շրջանակում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Հայերեն Русский

Շվեդիան 154 միլիոն դոլար կհատկացնի Ուկրաինային ձմռանը նախապատրաստելու համար

Մեծ Բրիտանիայի ծովային առևտրի վարչությունը հայտնել է, որ Հորմուզի նեղուցում կրակել են բեռնատար նավի վրա

Եվրոպական արհմիությունների ինստիտուտը զգուշացրել է, որ ջերմային սթրեսը սպառնում է Եվրոպայում 130 միլիոն աշխատողների

ԵՄ խորհուրդը հավանություն է տվել ԵՄ-ի և ԱՄՆ-ի միջև առևտրային համաձայնագրին

Ֆրանսիան դադարեցրել է միջուկային ռեակտորների աշխատանքը ռեկորդային շոգի պատճառով

Քաղաքական առումով որոշումը կայացված է. Ռուբինյանն անդրադարձել է ԱԺ նախագահի պաշտոնում իր թեկնածությունը հաստատելու որոշմանը

Դատախազությունը Ծառուկյանին անձեռնմխելիությունից զրկելու միջնորդություն է ներկայացրել ԿԸՀ

ԱԺ նախագահի պաշտոնում ՔՊ-ի թեկնածուն Ռուբեն Ռուբինյանն է

ԱՄՆ երկրաբանական ծառայությունը հայտնել է, թե որքան ժամանակ Վենեսուելայում երկրաշարժից հետո կշարունակվեն հետցնցումները

Լեհաստանի վարչապետն ասել է, որ Եվրոպայի ապագան պետք է կառուցվի ճշմարտության և փոխադարձ հարգանքի վրա