Սպորտ

Արոնյանը մեկնարկեց Champions Chess Tour-ի Opera Euro Rapid արագ շախմատի առցանց մրցաշարում

1 րոպեի ընթերցում

Արոնյանը մեկնարկեց Champions Chess Tour-ի Opera Euro Rapid արագ շախմատի առցանց մրցաշարում

ԵՐԵՎԱՆ, 7 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայկական շախմատի առաջատար Լևոն Արոնյանը մեկնարկեց Champions Chess Tour-ի Opera Euro Rapid արագ շախմատի առցանց մրցաշարում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` արագ շախմատի այս մրցաշարի առաջին 5 տուրերում Արոնյանը երկու պարտիայում հաղթեց, երկուսն ավարտեց ոչ-ոքի և մեկում էլ գրանցվեց ոչ-ոքի: 5 հնարավորից հավաքելով 2,5 միավոր Արոնյանը դեռևս 9-րդն է: Առաջատարը 4 միավորով Մագնուս Կարլսենն է:

Champions Chess Tour-ի Opera Euro Rapid արագ շախմատի առցանց մրցաշարի մրցանակային ֆոնդը ընդհանուր առմամբ կազմում է 100,000 ԱՄՆ դոլար, որից 30 հազարը նախատեսված է առաջին տեղի համար:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում