Տարածաշրջանային

ԱՄՆ-ը հերքել է Թուրքիայի մեղադրանքները հեղաշրջման փորձին մասնակցության մեջ

1 րոպեի ընթերցում

ԱՄՆ-ը հերքել է Թուրքիայի մեղադրանքները հեղաշրջման փորձին մասնակցության մեջ

ԵՐԵՎԱՆ, 5 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ը հերքում Է Թուրքիայի բարձրաստիճան պաշտոնյաների մեղադրանքները 2016 թվականին տեղի ունեցած հեղաշրջման փորձին Վաշինգտոնի մասնակցության մեջ եւ կարծում Է, որ նման հայտարարությունները հակասում են երկու երկրների դաշնակցային հարաբերություններին: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտարարել Է Պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Նեդ Փրայսը:

«ԱՄՆ-ը ոչ մի ձեւով մասնակից չի եղել 2016 թվականին Թուրքիայում տեղի ունեցած հեղաշրջման փորձին եւ անհապաղ դատապարտել Է այդ փորձը: Հակառակի մասին վերջերս արված պնդումները, որոնք արվել են Թուրքիայի բարձրաստիճան պաշտոնյաների կողմից, կատարյալ սուտ են»,-հայտարարել Է Փրայսը:

«Այդ հայտարարությունները եւ Թուրքիայում տեղի ունեցած իրադարձությունների համար ԱՄՆ-ի պատասխանատվության մասին մյուս չհիմնավորված ու անպատասխանատու հայտարարությունները չեն համապատասխանում Թուրքիայի՝ որպես ՆԱՏՕ-ի գծով դաշնակցի եւ Միացյալ Նահանգների ռազմավարական գործընկերոջ կարգավիճակին»,-հավելել Է Նեդ Փրայսը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում