«Համազգային» թատրոնը տարվա ընթացքում ներկայացումներով կրկին կլինի Արցախում

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 3 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սոս Սարգսյանի անվան «Համազգային» թատրոնը տարեվերջին Արցախ էր այցելել՝ տանելով «Սպիտակաձյունիկն ու 7 թզուկները» ներկայացումը: Թատրոնի դերասանական խումբը հանդես է եկել Ճարտարում, այնուհետև Մարտակերտում, Ասկերանում, ապա 3 օր՝ Ստեփանակերտում:

«Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում Սոս Սարգսյանի անվան «Համազգային» թատրոնի գեղարվեստական ղեկավար Նարինե Գրիգորյանը նշեց, որ տպավորություններն աննկարագրելի են:

«Երբեք այդքան իմաստավորված չեմ զգացել մասնագիտությունս, որքան Արցախ կատարած վերջին այցելության ընթացքում: Մեր շուրջբոլորը կան երեխաներ, որոնք պետք է չզգան այն, ինչ տեղի է ունեցել, որոնք պետք է ուրախանան: Դու ես այն մասնագիտության տեր մարդը, որ կարող ես երեխային ուրախացնել հեքիաթով: Տպավորություններն աննկարագրելի են, սկզբում խաղացինք Ճարտարում: Այնտեղ ոչ բոլոր օրերին հոսանք կար, այնպիսի օր էինք ³ÛÝï»Õ հասել, որ այդ ժամանակ էլեկտրամատակարարում չկար, սակայն շատ արագ պայմաններ ստեղծվեցին, և ամբողջ դահլիճը հավաքվեց»,- ասաց Նարինե Գրիգորյանը:

Թատրոնի գեղարվեստական ղեկավարն Արցախում անցկացրած օրերը բնութագրում է այսպես ՝ փոխադարձ ուժի, փոխադարձ երջանկության փոխանցում: Դերասաններն ուրախ էին, որ արցախցիները կան, վերադարձել են տուն, պինդ կառչած են հայրենի հողին: Արցախցիներն էլ երջանիկ էին, որ դերասաններ են եկել, իսկ դա նշանակում է, որ կյանքը շարունակվում է:

«Շատ ուժ հավաքած ենք եկել, դա մեզ համար վերելքի մի նոր շրջան եղավ: Այդ զգացողությամբ պետք է կարողանանք վարակել նրանց, որոնք սկսել են հիասթափվել վիրավոր Հայրենիքի գիտակցությունից»,- ասաց նա:

Արցախից ստացված տպավորություններն այնքան ջերմ են ու դրական, որ ստիպեցին տարվա ծրագրերում պարտադիր ներառել Արցախ այցելությունը: Տարեսկզբին Արցախ կատարած այցելության ընթացքում հանդիպել են Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի հետ և պայմանավորվել, որ հաճախ են այնտեղ լինելու ներկայացումներով:

«Համազգային» թատրոնը պատրաստվում է տարվա ընթացքում հանդես գալ նոր ներկայացումներով:

Հայերեն

ՊԵԿ-ը մանրամասներ է հայտնել հայտարարագրվելուց հետո սոցիալական ծախսերի փոխհատուցման մասին

Սաուդյան Արաբիայի ԱԳՆ ղեկավարը 15 տարվա ընթացքում  առաջին անգամ կայցելի Լիբանան

Թրամփը Պուտինին սպառնացել է պատժամիջոցներով, եթե նա վերջ չդնի Ուկրաինայում ընթացող «անհեթեթ պատերազմին»

«Ինտեր»-ը հաղթել է, «Մանչեսթեր Սիթի»-ն` պարտվել. ՉԼ այլ արդյունքներ

ՊԵԿ-ը նոր պարզաբանում է ներկայացրել եկամուտների հայտարարագրման գործընթացի վերաբերյալ

ՀՀ արտաքին հետախուզության ծառայությունը հրապարակել է Հայաստանի  արտաքին ռիսկերի վերաբերյալ 2025թ. զեկույցը

Վարչապետը մեկնել է Շվեյցարիա՝ մասնակցելու Դավոսի համաշխարհային տնտեսական ֆորումին

«Ռուստամ և Զոհրաբ» օպերայի առաջնախաղ, դասընթացներ Իտալիայում. Երևանի օպերային թատրոնը հավակնոտ ծրագրեր ունի

ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ, Լարսը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար

Podcast-Sport. Երկրպագուների կողմից ՀՖՖ ղեկավար կազմի հրաժարականի պահանջը