Հասարակական

ԿԳՄՍ նախարարը կրթական համակարգը կարևորելու անհրաժեշտություն է տեսնում

1 րոպեի ընթերցում

ԿԳՄՍ նախարարը կրթական համակարգը կարևորելու անհրաժեշտություն է տեսնում

ԵՐԵՎԱՆ, 1 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանը Հայաստանում կրթական համակարգը կարևորելու անհրաժեշտություն է տեսնում:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Դումանյանը նշեց փետրվարի 1-ին Ազգային ժողովում կազմակերպված «Գիտությունը՝ որպես անվտանգության և զարգացման հենասյուն» խորհրդարանական լսումների ընթացքում:

«Մենք պետք է շատ կարևորենք կրթական համակարգը՝ հանրակրթությունը, բարձրագույն կրթությունը: Առանց հանրակրության որակյալ չի կարող լինել բարձրագույն կրթությունը, առանց բարձրագույն կրթության չի կարող լինել գիտություն, առանց գիտության, կրթված մարդկանց, բարձրագույն կրթության, չի կարող լինել զարգացած տնտեսություն»,- ասաց Դումանյանը:

Նախարարը նշեց, որ գիտությունը զարգացնելու գործում բարձրագույն կրթություն ստացած կադրերի վերարտադրության և նրանց մոտիվացիայի լրջագույն խնդիր կա:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում