Project LA-ը երկրպագուներին է ներկայացրել «Հնչում են օրերը» երգի տեսահոլովակը

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 31 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Project LA նախագիծը, որը երգերի է վերածում հայ և այլազգի հայտնի գրողների ստեղծագործություններ, կրկին անդրադարձել է Եղիշե Չարենցին՝ ներկայացնելով մեծն բանաստեղծի «Հնչում են օրերը» ստեղծագործության հիման վրա գրված երգի հոլովակը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ երգի երաժշտության հեղինակը Լևոն Արևշատյանն է, գործիքավորումն իրականացրել են Վահրամ Յանիկյանն ու Էդգար Հայրապետյանը:

«Անակնկալ նվեր ենք ստացել Project LA-ի բարեկամ Աբրահամ Մուրադյանից, որն իր ընկերների` Գուրգեն Գևորգյանի և Ալլա Կիրակոսյանի հետ, պատրաստել է տեսահոլովակ «Հնչում են օրերը…» երգի համար: Չարենցյան պոեզիայի, բնության հրաշք գեղեցկության ու մարդու անքակտելի կապից ծնված յուրօրինակ այս անակնկալը, ինչ խոսք, հալեցրեց սրտներիս սառույցն ու ևս մի անգամ կոչեց ապրողաց...

«Կյանքը շարունակվում է։ Սիրենք նրա կատարյալ դրսևորումները, որ այսքան նրբորեն արտացոլված են այս գեղեցիկ հոլովակում։ Շնորհակալություն ճաշակի համար, սիրելի Աբրահամ, Ալլա և Գուրգեն: Առանձնահատուկ շնորհակալություն Վահրամ Յանիկյանին և Էդգար Հայրապետյանին երգի գեղեցիկ գործիքավորման համար»,-ասվում է նախագծի «Ֆեյսբուք»-ի պաշտոնական էջում զետեղված գրառման մեջ:

Project LA նախագիծը ստեղծել է կոմպոզիտոր Լևոն Արևշատյանը: Նախագծի բոլոր երգերի երաժշտության հեղինակն Արևշատյանն է, մեներգիչը՝ Գոռ Սուջյանը: Project LA-ի շրջանակում ծնվել են գործեր՝ հիմնված Վահան Տերյանի, Եղիշե Չարենցի, Էդգար Ալլան Պոյի, Պարույր Սևակի, Համո Սահյանի և այլ հեղինակների ստեղծագործությունների վրա:

Հայերեն Русский

ՀՀ վարչապետը ժամանել է Փարիզ

Զարուհի Բաթոյանն ընտրվեց ԱԺ առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ

Հայաստանն ու Իրանը բարեկամական մթնոլորտում քննարկում են բոլոր հարցերը. Սարգիս Խանդանյան

Թրամփը Սպիտակ տան իր մի քանի օգնականի 45 000 դոլար է նվիրել տոների կապակցությամբ. AP

Քննչական կոմիտեն տեսանյութ է հրապարակել Գագիկ Խաչատրյանի առանձնատան խուզարկությունից

Պատգամավորը չի բացառել սահմանազատման շուրջ պայմանավորվածության տրամաբանությունից որոշակի շեղումը՝ պայմանավորված ԹՐԻՓՓ-ի իրագործմամբ

ՆԱՏՕ-ի ակտիվությունն Արկտիկայում սպառնալիք է ստեղծում Ռուսաստանի անվտանգության համար. ՌԴ ԱԳՆ

Կառավարության նիստի օրը փոխվել է

Հայաստանում մի շարք ճանապարհներին առաջիկա օրերին երթևեկությունը ժամանակավորապես կսահմանափակվի

ԵՄ դատարանը մերժել է ռուսական ակտիվներից ստացված եկամուտներն օգտագործելու դեմ Հունգարիայի հայցը