Կոնվերս բանկի անակնկալը սիրահարների տոների կապակցությամբ
1 րոպեի ընթերցում
![Կոնվերս բանկի անակնկալը սիրահարների տոների կապակցությամբ](http://armenpress.am/resized/480/static/news/b/2021/01/1041850.jpg)
ԵՐԵՎԱՆ, 29 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:Կոնվերս բանկը՝ Երիտասարդների բարեխոս Սուրբ Սարգիսի օրից մինչեւ Սուրբ Վալենտին (հունվարի 30- փետրվարի 14) մեկ հարկի տակ է հավաքում երիտասարդներին՝ խոսելու սիրո մասին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին ասված է Կոնվերս բանկի կայքում տեղադրված հաղորդագրության մեջ:
«Ավանդույթի համաձայն մենք՝ սիրահարների տոների կապակցությամբ հայտարարում ենք ամենամյա սպասված ակցիա եւ առաջարկում սեր խոստովանել Բանկի ֆեյսբուքյան էջում: Ամենաքննարկված սիրո խոոստավանություններից երեքի հեղինակները՝ սիրելիի հետ, կստանան սուրբ Վանելտին տոնը ռոմանտիկ միջավայրում ՝ Երեւանի ռեստորաններից մեկում նշելու հնարավորություն:
Մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ է գրել սիրո խոստովանություն եւ նշել սիրելիին հրապարակման տակ:
Ընտրություն կատարվելու է ամենաշատ like-եր հավաքած 30 խոստովանություններից՝ պատահականության սկզբունքով:
Մրցույթը կտեւի հունվարի 30-ից փետրվարի 10-ը ներառյալ: Մրցույթի արդյունքները կհրապարակվեն փետրվարի 12-ին»,- ասված է հաղորդագրության մեջ: