Չավուշօղլուն Զարիֆի հետ հանդիպմանը խոսել է «3+3» ձևաչափով համագործակցության մասին

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 29 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն և Իրանի ԱԳ նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը կարևորել են Հարավային Կովկասում կայունությունն ու խաղաղությունը: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Չավուշօղլուն և Զարիֆն այդ մասին նշել են Ստամբուլում տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ:

«Խաղաղության պատրաստակամության մասին միայն խոսքերը բավարար չեն, անհրաժեշտ է իրական ներդրում: Մենք նախատեսում ենք զարգացնել համագործակցության ձեւաչափը «3+3» բանաձեւով, որն առաջարկել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, որին աջակցել են Թուրքիայի եւ Ռուսաստանի նախագահները, ինչպես նաեւ տարածաշրջանի այլ երկրների ղեկավարները», - ասել է Թուրքիայի ԱԳ նախարարը:

Իրանի ԱԳ նախարարը նշել է, որ իր այցը տարածաշրջանի հինգ երկրներ պատասխան է Թուրքիայի, Ադրբեջանի եւ Ռուսաստանի առաջնորդների կողմից առաջ քաշված համագործակցության նոր պլատֆորմի գաղափարին: Զարիֆը ընդգծել է, որ Իրանը եւ Թուրքիան բարդ ժամանակաշրջանում մշտապես կապի մեջ են եղել միմյանց հետ, եւ այդ հարաբերությունները կշարունակվեն: Նրա խոսքով, Թեհրանի եւ Անկարայի համար համագործակցության նոր հնարավորություններ են բացվել նաև Կովկասում:

Իլհամ Ալիեւն առաջարկել էր տարածաշրջանային համագործակցության միասնական հարթակ ստեղծել` Թուրքիայի, Ադրբեջանի, Վրաստանի, Իրանի, Ռուսաստանի, նաև Հայաստանի մասնակցությամբ:

Հայերեն Français Русский

Գուրգեն Արսենյանը պարգևատրվել է Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության «Փոխգործակցության համար» կրծքանշանով

Լիոնում մոտ 55 000 մարդ մասնակցել է երթի. ոստիկանությունը կիրառել է արցունքաբեր գազ

Մեկնարկել է գեղանկարչական ստեղծագործությունների վերականգնման առաջին ուսումնական-վերականգնողական աշխատարանը

Ինժեներական քաղաքում տեղի ունեցավ Քամ Ղաֆֆարիանին նվիրված աստղի բացման հանդիսավոր արարողությունը

Դմիտրիևը կեղծ է անվանել ռուսական դիզելով լցանավերի երթուղու փոփոխության մասին լուրերը

Ակադեմիական քաղաքում 2027-ին նախատեսվում է սկսել 3600 ուսանողի համար կացարանների կառուցումը

Ձկնաբուծարանների կողմից ապօրինի ջրօգտագործման վերաբերյալ քրեական վարույթով վերականգնվել է 18.5 մլն դրամի վնասը

Եվրոպայում ռումբի մասին ահազանգերն ազդել են բազմաթիվ չվերթերի վրա

Նոյեմբերի 6-ի միջոցառումների անոնս

ԲԴԽ նախագահն ընդունել է Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավարին