Արցախ

Մհեր Գրիգորյանը հնարավոր է համարում տարածաշրջանում ապաշրջափակման հարցի լուծումը

2 րոպեի ընթերցում

Մհեր Գրիգորյանը հնարավոր է համարում տարածաշրջանում ապաշրջափակման հարցի լուծումը

ԵՐԵՎԱՆ, 28 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը հնարավոր է համարում տարածաշրջանում ամբողջական ապաշրջափակման հարցի լուծումը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին Գրիգորյանն ասաց լրագրողների հետ զրույցում՝ անդրադառնալով Ռուսաստանի և Ադրբեջանի փոխվարչապետների հետ կայանալիք հանդիպմանը:

«Բարդ աշխատանք է: Շատ հարցեր կան, որոնք պետք է վերլուծվեն և կարգավորվեն, բայց, իհարկե, հնարավոր համարում եմ: Բազմաթիվ բաղադրիչներ կան այդ հարցի հետ կապված, խնդրի լուծման համար այդ բաղադրիչները պետք է մանրամասն ենթարկվեն փորձաքննության, որպեսզի ձևավորվի համակարգ, որն իրոք կաշխատի»,- ասաց Գրիգորյանը:

Փոխվարչապետը նշեց, որ Ադրբեջանի հետ շփումներում փոխվստահության մթնոլորտ պետք է լինի, որպեսզի նպատակն իրականանա:

Տարածաշրջանում բոլոր տնտեսական և տրանսպորտային կապերն ապաշրջափակելու նպատակով՝ Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի փոխվարչապետերի նախագահությամբ՝ եռակողմ աշխատանքային խումբը ստեղծելու համաձայնություն էր ձեռք բերվել հունվարի 11-ին՝ Մոսկվայում երեք երկրների ղեկավարների եռակողմ հանդիպման արդյունքներով: ՀՀ կառավարությունը հայտարարել էր, որ եռակողմ աշխատանքային խմբում հայկական կողմը ներկայացնելու է փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը: Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի փոխվարչապետների հանդիպումը տեղի կունենա հունվարի 30-ին, Մոսկվայում:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում