Արցախ

Մհեր Գրիգորյանն անդրադարձավ Ռուսաստանի և Ադրբեջանի փոխվարչապետների հետ հանդիպման օրակարգին

1 րոպեի ընթերցում

Մհեր Գրիգորյանն անդրադարձավ Ռուսաստանի և Ադրբեջանի փոխվարչապետների հետ հանդիպման օրակարգին

ԵՐԵՎԱՆ, 28 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի փոխվարչապետների հանդիպման օրակարգը դեռ ձևավորված չէ:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը՝ նշելով, որ օրակարգի ձևավորման համար նախ պետք է հանդիպում լինի:

«Կարծում եմ, օրակարգի ձևավորման համար նախ պետք է հանդիպում լինի: Այս պահին մենք հունվարի 11-ի օրակարգի, մասնավորապես օրակարգի 4-րդ կետի շրջանակում ենք լինելու»,- ասաց Գրիգորյանը:

Տարածաշրջանում բոլոր տնտեսական և տրանսպորտային կապերն ապաշրջափակելու նպատակով, Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի փոխվարչապետերի նախագահությամբ, եռակողմ աշխատանքային խումբը ստեղծելու համաձայնություն էր ձեռք բերվել հունվարի 11-ին՝ Մոսկվայում երեք երկրների ղեկավարների եռակողմ հանդիպման արդյունքներով: ՀՀ կառավարությունը հայտարարել էր, որ եռակողմ աշխատանքային խմբում հայկական կողմը ներկայացնելու է փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը: Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի փոխվարչապետների հանդիպումը տեղի կունենա հունվարի 30-ին, Մոսկվայում:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում