Հայկ Մարությանը մասնակցել է Լենինգրադի պաշարման ավարտի տարեդարձին նվիրված արարողությանը

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 27 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը մասնակցել է Լենինգրադի պաշարման ավարտի 77-ամյա տարեդարձին նվիրված հանդիսավոր արարողությանը: Քաղաքապետը և Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության արտակարգ եւ լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը ծաղիկներ են դրել Արաբկիրի մանկական այգում գտնվող՝ Լենինգրադի երեխաներին նվիրված հուշարձանի առաջ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, արարողությանը մասնակցել են Երևանի ավագանու անդամներ, Հայրենական մեծ պատերազմի վետերաններ, Երևանի Ա. Պուշկինի և Ա. Բլոկի անվան դպրոցների սաներ:

«Հայրենական մեծ պատերազմի ընթացքում 872 օր՝ 1941 թվականի սեպտեմբերի 8-ից մինչև 1944 թ. հունվարի 27-ը տևած Լենինգրադի պաշարմանը զոհ է գնացել շուրջ 630 հազար խաղաղ բնակիչ: Քաղաքի ազատագրմանը մասնակցել է 100 հազար հայ, որոնցից շուրջ 20 հազարը զոհվել է: Պաշարման ընթացքում Լենինգրադի 7 մանկատների և գյուղական մանկապարտեզների 500 երեխա տարհանվել և ապաստան է գտել Հայաստանում»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Հայերեն Русский

Հայաստան է ժամանել Հնդկաստանի պաշտպանության քարտուղարը

ԵՄ-ին անդամակցելն այլևս Թուրքիայի առաջնահերթություններից չէ․ Էրդողան

Մեր կոմֆորտային և շատ հաճելի ամառը շարունակվում է․ Գագիկ Սուրենյան

Վարչապետը Կեչառիսի վանական համալիրում պատարագի է մասնակցել

Արսեն Թորոսյանը լողալով Սևանա լճի մի ափից մյուս ափն է անցել՝ հաղթահարելով գրեթե 6 կիլոմետր տարածություն

Հունգարիայում լեհական ավտոբուսի վթարի հետևանքով 12 մարդ է զոհվել

Լիբանանի վրա Իսրայելի շարունակվող հարձակումները մտահոգության լուրջ աղբյուր են Անկարայի համար․ Էրդողան

Թուրքիայի նախագահը հայտարարել է, որ Եգիպտոսը կարող է միանալ Մեքքայի համաձայնագրին

ՀԱՊԿ-ում Հայաստանի մասնակցության հեռանկարների վերաբերյալ որոշումը պետք է կայացվի ողջամիտ ժամկետներում․ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար

Ինդոնեզիայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով ավելի քան 50 մարդ է զոհվել