Քաղաքականություն

Վազգեն Մանուկյանը հանդիպում է Արարատի մարզի բնակիչների հետ

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Հայրենիքի փրկության շարժման» վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանը հանդիպում էԱրարատի մարզի բնակիչների հետ: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Մանուկյանը ներկայացրեց երկրում ստեղծված իրավիճակը և ճգնաժամից դուրս գալու իր ծրագիրը:

«Այս տարածաշրջանում շատ զարգացումներ են տեղի ունենալու, վաղը հնարավոր է Ռուսաստանը թուլանա` տարածաշրջանում կլինի այն, ինչ տեղի ունեցավ Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ: Թուրքիան կարող է կործանվել, որը շատ հավանական է, որովհետև Էրդողանի ագրեսիվ քաղաքականությունը և ներքին պոռթկումները կարող են բերել դրան: Մենք ոչ մի բանից չենք օգտվի` կարող է իրար հետ «բարիշեն», կարող է կռվեն, մենք, բացի վնասից, օգուտ ունենալ չենք կարող, որովհետև, ում հետ լինել, ում հետ դիվանագիտություն վարել՝ կախված է նրանից՝ դու ուժ ունես, թե չունես: Հիմա ամեն ինչ արվում է, որպեսզի մենք լինենք փոքր առևտրական, չպաշտպանված, բանակ չունեցող մի ժողովուրդ: Թույլ չենք տալու: Մենք նորից ոտքի ենք կանգնելու և ունենալու ենք տարածաշրջանում ամենահզոր բանակը, մեզ հետ հաշվի պետք է նստեն և Ռուսաստանը, և Թուրքիան, Ադրբեջանը, և Իրանը` բոլորը պետք է հաշվի նստեն»,- ընդգծեց Մանուկյանը:

Նրա կարծիքով` բարգավաճում են այն ժողովուրդները, որոնք ապրում են հզոր պաշտպանված երկրներում:

Վազգեն Մանուկյանը պատասխանեց նաև արարատցիներին հուզող հարցերին:

Հայերեն Русский

Թուրքիան հույս ունի, որ Ստամբուլում նախատեսված բանակցությունները կհաջողեն

ՀՀ ՄԻՊ-ը և Շիրակի մարզպետ քննարկել են մարզում առկա մարդու իրավունքներին վերաբերելի խնդիրները. ՄԻՊ-ը հանդիպել է լրագրող Լիլիթ Աղեկյանի մոր և քրոջ հետ

Պարեկները մայիսի 5-12-ին Երևանում հայտնաբերել են 4 983, մարզերում ՝ 15 155 խախտում

Brent-ը մեկ բարելի դիմաց թանկացել է մինչև 65,65 դոլար

Գավառում ԵՄ դեսպանի, Ռումինիայի Հանրապետության և Բելգիայի թագավորության դեսպանների մասնակցությամբ անցկացվել է «Եվրոպայի օր» միջոցառումը

Գեղարքունիքի մարզպետն ընդունել է Հայաստանում ԵՄ, Բելգայի և Ռումինիայի դեսպաններին

Հնդկաստանը և Պակիստանը կքննարկեն սահմաններից զորքերի դուրսբերման հարցը

Ֆրանսիան տարեվերջին կսկսի ռազմավարական սուզանավերը համալրել նոր բալիստիկ հրթիռներով

Հնդկաստանը Պակիստանի հետ բանակցություններ կվարի ահաբեկչության դեմ պայքարի և Քաշմիրի խնդրի շուրջ

Դոնալդ Թրամփը վստահ է, որ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցություններում կարելի է դրական արդյունքների հասնել