Արցախի պետական համալսարանում  կփոխհատուցվեն գրեթե բոլոր  ուսանողների վարձավճարները

2 րոպեի ընթերցում

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 26 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Պետության կողմից Արցախի պետական համալսարանի ուսանողների վարձավճարների փոխհատուցման նպատակով՝ 2021 թվականի պետական բյուջեով նախատեսվում է շուրջ 500 միլիոն դրամ՝ նախորդ տարվա 238 միլիոն դրամի փոխարեն: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում տեղեկացրեց Արցախի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի փոխնախարար Միքայել Համբարձումյանը:

«Արցախի նախագահի նախընտրական ծրագրի համաձայն՝ պետության կողմից ուսանողական վարձավճարների փոխհատուցումը գործում է դեռևս անցած ուսումնական տարվանից: Այս տարվա պետբյուջեում ուսանողների վարձավճարների փոխհատուցման գումարները կրկնակի ավելացվել են հաշվի առնելով, որ պետք է փոխհատուցվեն նախորդ ուսումնականի և այս տարվա ուսանողների վարձավճարները, այլ նաև՝ Արցախյան վերջին պատերազմում զոհվածների ընտանիքի անդամների, վիրավորների ու տեղահանվածների վարձավճարների փոխհատուցման անհրաժեշտությունը: Արցախի պետական համալսարանի առկա և հեռակա ուսուցման համակարգում ներկայումս սովորում են ընդհանուր առմամբ՝ մոտ 2000 ուսանող: Պետբյուջեով նախատեսվող ֆինանսական միջոցներով հնարավորություն կընձեռվի գրեթե ամբողջությամբ ապահովել բոլոր ուսանողների վարձավճարների փոխհատուցումը: Բացի այդ, կան բարեգործական կազմակերպություններ, որոնք, նույնպես, 1 կամ երկու կիսամյակ կվճարեն որոշ կարգախմբերի ուսանողների վարձերը: Գործում են նաև ուսանողական վարձավճարների փոխհատուցման՝ նախկինում հաստատված պետական ծրագրերը: Այսպիսով, գրեթե ոչ մի ուսանող առանց վարձավճարի փոխհատուցման չի մնալու»,- նշեց Արցախի ԿԳՄՍ փոխնախարարը:

Հայերեն

Մերձավոր Արևելքում խաղաղությունն անհնար է առանց Գազայում իրավիճակի կարգավորման. Էրդողան

Արարատ Միրզոյանն ու Ֆուադ Հուսեյնը պայմանավորվել են շարունակել խթանել հայկական ապրանքների արտահանումն Իրաք

Դեսպանը հավաստիացնում է, որ Չինաստանը պատրաստ է նոր խթան հաղորդել Հայաստանի հետ հարաբերություններին

ՆԱՏՕ-ն պատրաստ է հակամարտության ավարտից հետո անվտանգության երաշխիքներ տրամադրել Ուկրաինային. Մարկ Ռյուտտե

Քննարկվել են ՀՀ կառավարության և ԱՄՆ միջազգային զարգացման ֆինանսավորման կորպորացիայի միջև համագործակցության հնարավորությունները

ՀՀ վարչապետն ու ԵԱՀԿ գլխավոր քարտուղարը քննարկել են տարածաշրջանային անվտանգության ապահովմանն առնչվող թեմաներ

Հայաստանի բասկետբոլի թիմի անդամ Յուրա Մելիքյանն ակումբային կարիերան կշարունակի Բուլղարիայում

Շախմատի կանանց ընտրանին հաղթել է ԱՄՆ թիմին

Հայաստանում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ

Հայաստանի և Սլովենիայի վարչապետներն անդրադարձել են ՀՀ–ԵՄ համագործակցությանը