ՔԿ-ն Վահե Հակոբյանին վկայի կարգավիճակով հունվարի 29-ին հրավիրել է հարցաքննության

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Քննչական կոմիտեն Սյունիքի նախկին մարզպետ Վահե Հակոբյանին վկայի դատավարական կարգավիճակով հունվարի 29-ին հրավիրել է հարցաքննության` յուրացնելու կամ վատնելու և պաշտոնեական կեղծիքի հատկանիշներով հարուցված քրեական գործի շրջանակներում: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Ռիմա Եգանյանը:

«Հաշվեքննիչ պալատի կողմից 2019թ. օգոստոսին ստուգումներ են իրականացվել Սյունիքի մարզպետարանում և ենթակա հիմնարկներում, որի ընթացքում հայտնաբերվել են չարաշահումներ:

Մասնավորապես՝ պարզվել է, որ նախկին մարզպետ Վահե Հակոբյանը, նրա երկու օգնականները և վարորդը 2017-2018թթ. ընկած ժամանակահատվածում աշխատանքի չեն հաճախել, սակայն ստացել են աշխատավարձ:

Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի (յուրացնելը կամ վատնելը) 2-րդ մասի 1-ին կետով, 314-րդ հոդվածի (պաշտոնեական կեղծիքը) 1-ին մասով»,- ասաց Եգանյանը:

ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետը նշեց, որ հարուցված քրեական գործի շրջանակներում Վահե Հակոբյանը, վկայի դատավարական կարգավիճակով, 2020թ. դեկտեմբերի 14-ի ծանուցագրով հրավիրվել է ՀՀ քննչական կոմիտե, սակայն նրա փաստաբանը վարույթն իրականացնող մարմնին տեղեկացրել է և խնդրել այցը հետաձգել՝ Հակոբյանի անձնական խնդիրներով պայմանավորված, ինչին ի պատասխան՝ քննիչն ընդառաջել է և նրան հարցաքննության հրավիրել 2021թ. հունվարի 29-ին:

Հայերեն Русский

Երիտասարդության միջազգային օրը Կապանում. Ժաննա Անդրեասյանը մասնակցել է «Հրաշալի գաղափարների մրցույթի» ամփոփմանը

Դա ճանապարհ է Հայաստանի սուվերեն տարածքով, և որևէ երկիր իրավունք չունի այն միջանցք կոչել. Կարապետյանը՝ TRIPP-ի մասին

Կոլումբիայում երկրաշարժի զոհերի թիվը գերազանցել է 250-ը

Մեղրիում կասեցվել է գազավորված ըմպելիքների արտադրամասի գործունեությունը

«Ուժեղ Հայաստան»-ը մտադիր է ակտիվացնել Եվրոպական ինտեգրման հանձնաժողովի աշխատանքը

Ռուբեն Ռուբինյանն ընդունել է ՀՀ-ում Չինաստանի դեսպանին

ԱԽՏ տարածաշրջանում նոր սպառազինությունների տեղակայման պլաններն սպառնալիք են ներկայացնում ՌԴ-ի համար. Պուտին

Պուտինը նշել է, որ Կուրիլյան կղզիների նկատմամբ Ճապոնիայի հավակնությունները հիմնավորված չեն

Բյուջետային միջոցների արդյունավետ օգտագործումը պետք է ապահովվի խորհրդարանական վերահսկողության միջոցով. Հայկ Ֆարմանյան

«Ձյունիկ» գազավորված ըմպելիքների արտադրությունը կասեցվել է