Վրաստանում անհայտ անձինք քարեր են նետել հայկական բեռնատարների ուղղությամբ. հարուցվել է քրեական գործ

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վրաստանի Քվեմո Փոնիճալա բնակավայրի մոտակայքում հունվարի 25-ին կեսգիշերն անց, անհայտ անձինք քարեր են նետել հայկական բեռնատարների ուղղությամբ, ջարդել որոշ բեռնատարների դիմային ու կողային ապակիները և փախչել դեպքի վայրից: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին հաղորդագրություն է տարածել Վրաստանում Հայաստանի դեսպանությունը:

Դեսպանությունը նշում է, որ այնուհետև բեռնատարները պարեկային ոստիկանության ուղեկցությամբ հասել են վրաց-հայկական սահման և հատել այն:

«Վրաստանի ներքին գործերի նախարարությունը սույն դեպքի առնչությամբ քրեական գործ է հարուցել:

Վրաստանում ՀՀ դեսպանությունը մշտական կապ է պահպանում Վրաստանի պատկան մարմինների հետ և միաժամանակ ակտիվ աշխատանք կատարում, որպեսզի մեղավորներն օրենքի շրջանակներում պատասխանատվության ենթարկվեն, և բացառվի նման դեպքերի կրկնությունը»,- նշված է հաղորդագրության մեջ:

Լրատվամիջոցներում տարածված տեղեկությունների համաձայն` հայկական բեռնատարների վրա գրոհել են ադրբեջանցիները:

Հայերեն English Русский

Նիկոլ Փաշինյանը պատարագի է մասնակցել Մուղնիի Սուրբ Գևորգ եկեղեցում

Փաշինյանը խոստանում է Tour of Armenia հեծանվավազքի միջազգային մրցաշարը դարձնել ամենամյա

Կրեմլում չեն բացառել, որ Ռուսաստան-Ուկրաինա-ԱՄՆ եռակողմ բանակցությունները կարող են վերսկսվել հոկտեմբերին

Իրանական լրատվամիջոցը հրապարակել է Իրանի և Օմանի միջև Հորմուզի նեղուցի վերաբերյալ համաձայնության մանրամասները

Իրանի և Թուրքիայի ԱԳ նախարարներն ընդգծել են տարածաշրջանում նոր էսկալացիան կանխելու անհրաժեշտությունը

Սամուել Սանչեսը պարգևատրել է «ՀՀ վարչապետի գավաթ» դպրոցականների սիրողական խճուղային հեծանվավազքի մրցաշարի հաղթողներին

Մարտունիից Պարզ լիճ՝ 162 կիլոմետր․ հայտնի են «Tour of Armenia»-ի երրորդ մրցափուլի հաղթողները

Երևանում կգործեն երթևեկության սահմանափակումներ

Գերմանիայի դաշնային դատախազությունը մեղադրանք է առաջադրել ՀԱՄԱՍ-ի ենթադրյալ յոթ անդամներին

BRICS երկրները կաջակցեն բազմակողմ առևտրային համակարգին. Սի Ծինփին