Հասարակական

Կներդրվի պարտադիր կրթությունից դուրս մնացած երեխաների հաշվառման կարգ

2 րոպեի ընթերցում

Կներդրվի պարտադիր կրթությունից դուրս մնացած երեխաների հաշվառման կարգ

ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը նախատեսում է Հայաստանում ներդնել պարտադիր կրթությունից դուրս մնացած, ինչպես նաև կրթության առանձնահատուկ կարիք ունեցող երեխաների հաշվառման կարգ:

«Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը նշեց, որ մյուս գործընկեր կառույցների հետ ուշադրության կենտրոնում կպահեն կրթությունից դուրս մնացածներին, հաճախակի դասերը բաց թողած աշակերտներին: Կրթության առանձնահատուկ պայմաններ ունեցող երեխաների պարագայում էլ կներդրվի համակարգ, որը թույլ կտա ունենալ ամբողջական տեղեկություն երեխայի կարիքների մասին:

«Կրթությունից դուրս մնացած երեխաների դեպքերը հայտնաբերելու գործընթացը պետք է կարգավորվի համապատասխան կարգով, որը մշակվել է և գտնվում է հաստատման վերջին փուլում: Կարգում հստակ նշվում են գերատեսչությունների անելիքներն ու պարտականությունները: Սահմանված են նաև այն ժամկետները, թե քանի օր բացակայելուց հետո դպրոցը համապատասխան հայտ պետք է ձևավորի համակարգում: Այդ մասին տեղեկությունը միանգամից հասանելի է դառնում գերատեսչություններին»,- ասաց Ժաննա Անդրեասյանը: Նրա խոսքով, այս գործողությունները միտված են նրան, որ եթե երեխան, օրինակ, 6 օր չի հաճախում դպրոց, անհրաժեշտ քայլեր ձեռնարկվեն, որպեսզի հետագայում կանխվի նման խնդիրը: Եթե խնդիրն առողջապահական է, ապա կրթության համակարգը հնարավորություն է տալիս հեռավար ուսուցման, մինչև երեխայի առողջական խնդիրների կարգավորումը:

«Սա նախադեպը չունեցող մեխանիզմ է, և առաջին անգամ է գործելու»,- ասաց նախարարի տեղակալը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում