Նպատակը հընթացս գործին օգնելը չէ. Գրիգորյանը՝ COVID-ի հարցով քննիչ հանձնաժողովի վերաբերյալ

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սուրեն Գրիգորյանը իր վերապահումները ներկայացրեց Հայաստանում COVID-19-ի տարածումը կանխելու ուղղությամբ կառավարության և պարետատան իրականացրած միջոցառումների արդյունավետությունն ուսումնասիրող ԱԺ քննիչ հանձնաժողովի գործունեության վերաբերյալ՝ շեշտելով, որ հանձնաժողովը փորձում է գնահատել դեռևս դինամիկայի մեջ գտնվող պրոցեսը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Գրիգորյանը նման տեսակետ հայտնեց հանձնաժողովի առաջին նիստում:

«Հանձնաժողովն իրավունքի ուժով է ստեղծվել: Եվ այն փաստը, որ «Իմ քայլը» խմբակցությունն անդամներ է առաջադրել, այն փաստը, որ այդ անդամներն այսօր եկել, քվորում են ապահովել, չի նշանակում, որ այն փաստարկները, որոնք հնչել են լիագումար նիստերի դահլիճում, պակաս հիմնավոր են դարձել: Մենք հիմա եկել ենք նաև դա քննարկելու»,-ասաց Գրիգորյանը:

Ըստ պատգամավորի՝ կա երկու գլոբալ խնդիր: «Եթե մենք գնահատեինք արդյունավետությունն ապրիլ ամսին, դա կլիներ մի գնահատական, եթե գնահատեինք օգոստոսին, կլիներ մի այլ գնահատական: Երբ մեզ թվում էր, որ ամենածանր շրջանն անցել ենք, եկավ պատերազմը, և մենք ունեցանք ամենածանր շրջանը, երբ օրական գրանցվում էին ամենաշատ դեպքերը, հիմա ունենք նվազում»,- ասաց նա:

Անդրադառնալով պատգամավորներից մեկի դիտարկմանը, որ կորոնավիրուսի առումով ամենածանր շրջանն անցել ենք, Գրիգորյանը ոչ միանշանակ ընդունեց դա՝ միևնույն ժամանակ շեշտելով իր ցանկությունը, որ իսկապես այդպես լինի: «Այսինքն՝ մենք ուզում ենք դեռևս դինամիկայի մեջ գտնվող պրոցեսը գնահատել: Եթե նպատակը կառավարությանն օգնելն է, կարելի է աշխատանքային խմբերի այլ ֆորմատով դա անել, բայց այս գործիքակազմի նպատակը, հրապարակային նիստերը, վերջում եզրակացությունը, որ ԱԺ-ում պետք է հնչեցվի, հուշում է, որ դրա նպատակը հընթացս գործին օգնելը չէ: Դա հանրությանն ԱԺ-ի գնահատակը տալն է որևէ բանի վերաբերյալ, որը տրամաբանորեն պետք է արդեն ավարտված լինի»,- ասաց նա:

Անդրադառնալով հարցի սուբյեկտիվ հատվածին՝ նա նշեց, որ ընդդիմադիր, նաև իշխանական որոշ գործընկերներ հնչեցրել են այնպիսի գնահատականներ, որոնք իրենց բնույթով վերջնական են: «Հիմա այն մարդիկ, որոնք վերջնական գնահատական են հնչեցրել, հազար անգամ այս կամ այն ձևաչափով ասել են՝ դուք տապալեցիք կորոնավիրուսի դեմ պայքարը և այլն, հիմա ինչպե՞ս են ուսումնասիրելու և օբյեկտիվությանը հավակնություն ունեցող կարծիք ներկայացնելու: Այսինքն՝ իրենք, ըստ էության, պետք է հերքեն իրենց նախկինում ասածը, իսկ ես կարծում եմ, որ հակված են չհերքելու, այլ ամեն կերպ հաստատելու»,- ասաց նա:

Հանձնաժողովը ստեղծվել է ընդդիմադիր «Լուսավոր Հայաստան» և «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունների նախաձեռնությամբ:

Հայերեն

«Արարատ-Արմենիա»-ն «Շեմրոկ Ռովերս»-ի դեմ երկրորդ խաղում էլ հավատարիմ կմնա հաղթական խաղաոճին

Զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

«Արարատ-Արմենիա»-ն Երևանում հաղթեց իռլանդական «Շեմրոկ Ռովերս»-ին

Կենսաչափական նոր համակարգի ներդնումը նաև պետության թռիչքաձև զարգացման նոր նշաձող սահմանելու մասին է․ ՀՀ ՆԳ նախարար

Ֆրանսիայի օրենսդիրները հաստատել են մանկապիղծների ցմահ ազատազրկման մասին նախաձեռնությունը

Հայաստանի բասկետբոլի մինչև 18 տարեկանների ընտրանին հաղթանակով է մեկնարկել ԵԱ-ում

ԱՄՆ նախագահն անհրաժեշտության դեպքում պատրաստ է կապ հաստատել «Հեզբոլլահի» հետ

Թրամփը չի բացառում իրանական ենթադրյալ միջուկային օբյեկտին հարված հասցնելը

ԱՄՆ-ն առայժմ շահագրգռված չէ Իրանի հետ հանդիպմամբ. Դոնալդ Թրամփ

Կարեն Կարագուլյանը կխաղա օսկարակիր արտիստների մասնակցությամբ «Պոզիտանո» ֆիլմում