Քաղաքականություն

ԱԺ-ն շարունակում է քառօրյա նիստի աշխատանքները. ՈՒՂԻՂ

2 րոպեի ընթերցում

ԱԺ-ն շարունակում է քառօրյա նիստի աշխատանքները. ՈՒՂԻՂ

ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ազգային ժողովը շարունակում է հունվարի 18-ին մեկնարկած քառօրյա նիստի աշխատանքները: «Արմենպրես»-իհաղորդմամբ՝քվեարկության կդրվեն նախորդ օրը քննարկված նախագծերը:

Առաջին ընթերցմամբ պատգամավորները կքվեարկեն Հակակոռուպցիոն կոմիտեի մասին և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը: Նախագծերի փաթեթով առաջարկվում է ստեղծել նոր քննչական մարմին՝ Հակակոռուպցիոն կոմիտե, որի հիմնական իրավասությունը լինելու է ՀՀ-ի Քրեական դատավարության օրենսգրքով իր ենթակայությանը վերապահված ենթադրյալ կոռուպցիոն հանցագործությունների միջդատական քրեական վարույթի կազմակերպումն ու իրականացումը: Քվեարկության կդրվի նաև հակակոռուպցիոն և վերաքննիչ հակակոռուպցիոն դատարաններ ստեղծելու վերաբերյալ օրենսդրական փաթեթը:

Պատգամավորները կքվեարկեն նաև «Հանրային ծառայության մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը, որով ներդրվում է նոր՝ ծախսերի հայտարարագրման ինստիտուտ: Քվեարկության կդրվեն մի շարք այլ նախագծեր ևս, այնուհետև խորհրդարանականները կանցնեն օրակարգային հաջորդ նախագծերի քննարկմանը:

Օրենսդիրները կքննարկեն Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին, «Պետական տուրքի մասին» օրենքում լրացում եւ փոփոխություն կատարելու մասին, «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին և մի շարք այլ օրենքների նախագծեր:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում