ԼՂ կարգավիճակի հարցը թողնվել է հետագայում լուծելու համար, ԵԱՀԿ ՄԽ արդեն կապի մեջ է կողմերի հետ. Լավրով

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը չի հիշատակվել նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության մեջ, և այն թողնվել է հետագայում լուծելու համար: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, ասուլիսի ժամանակ այս մասին ասաց Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը:

«Այն տարածքը, որտեղ տեղակայված է խաղաղապահ առաքելությունը, խաղաղապահ զորախմբի պատասխանատվության գոտի է: Մենք ելնում ենք դրանից Երևանի եւ Բաքվի հետ մեր շփումներում: Այժմ մշակվում են տրանսպորտային հաղորդակցության կազմակերպման, մարդասիրական աջակցության վերաբերյալ մանրամասները»,- նշել է Լավրովը:

Նրա խոսքով`Երևանում և Բաքվում հակասություններ կան կարգավիճակի շուրջ և այդ հակասությունների պատճառով էլ երեք ղեկավարները որոշում են այդ հարցը թողնել հետագայում լուծելու համար:

ՌԴ արտգործնախարար նշել է, որ այդ հարցով նաև պետք է զբաղվեն ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները, և նրանք արդեն կապի մեջ են կողմերի հետ, պատրաստվում են այցելել տարածաշրջան:

Լավրովի կարծիքով`որքան արագ լուծվի Երևանի և Բաքվի հավաստիացումները էթնիկ, կրոնական համայնքների միջև առօրյա կյանքը կարգավորելու պատրաստակամության մասին, այնքան ավելի արագ կլուծվի ԼՂ կարգավիճակի հարցը:

ՌԴ ԱԳ նախարարն «էկզոտիկ» է անվանել Ղարաբաղն Ռուսաստանի կազմ ընդգրկելու առաջարկը, և ևս մեկ անգամ ընդգծել է, որ Լեռնային Ղարաբաղի անկախությունն անգամ Հայաստանը չի ճանաչել:

«Մենք նման մտադրություն չունենք, մենք ելնում ենք նրանից, որ նման խնդիրները պետք է լուծվեն Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ` տարածաշրջանում անվտանգությունը պահպանելու համար»,- եզրափակել է Լավրովը:

Հայերեն العربية English Français Русский

Ալբանիայում ցուցարարները ոստիկանների ուղղությամբ «Մոլոտովի կոկտեյլներ» են նետել. բողոքի ցույցերը շարունակվում են

Ռոբերտ Աբիսողոմոնյանը COP17-ում ընդգծել է կրթության, պարենային անվտանգության և կենսաբազմազանության օրակարգերի կապերի ամրապնդման կարևորությունը

Ուկրաինայում պատերազմի ավարտը Թրամփի առաջնահերթություններից է. Ռուբիո

Ադրբեջանը Թուրքիայում բնակվող յոթ անձի նկատմամբ հետախուզում է հայտարարել իշխանությունը բռնի զավթելու կոչերի մեղադրանքով

Վարչապետի գլխավորությամբ քննարկվել են պետական ակտիվների արդյունավետ կառավարմանը վերաբերող հարցեր

Լավրովը հեռանկարային է համարել Իրանի հետ համագործակցությունը՝ «3+3» ձևաչափի առաջմղման հարցում

Աստրիդ Շոմեյքերը երկրներին կոչ է արել կրճատել բնությանը վնասող սուբսիդիաները

Հանքարդյունաբերությունը Հայաստանում. ի՞նչ է նշմարվում ապագայում

Ռոբերտ Աբիսողոմոնյանն ու ՊՀԾ գործադիր տնօրենի տեղակալը քննարկել են Հայաստանում ծրագրերի շարունակականության ապահովման հարցերը

«Հայանտառ» ՊՈԱԿ-ն իր գործընկերների հետ COP17-ին ներկայացել է արտադրանքի հետաքրքիր տեսականիով և խորհրդանշական նվերներով