Ինդոնեզիայում տեղի ունեցած երկրաշարժի հետեւանքով առնվազն 42 մարդ է զոհվել
1 րոպեի ընթերցում
![Ինդոնեզիայում տեղի ունեցած երկրաշարժի հետեւանքով առնվազն 42 մարդ է զոհվել](http://armenpress.am/resized/480/static/news/b/2021/01/1040366.jpg)
ԵՐԵՎԱՆ, 15 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ինդոնեզիայի Արեւմտյան Սուլավեսի նահանգում տեղի ունեցած երկրաշարժի հետեւանքով առնվազն 42 մարդ է զոհվել: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնել է CNA հեռուստաալիքը ՝ վկայակոչելով տեղական իշխանություններին: Ավելի վաղ տեղեկություն էր ստացվել 35 զոհերի մասին ։
Հեռուստաալիքի տեղեկություններով ՝ Մամուջու քաղաքում փլատակների տակից դուրս է բերվել 34 մարդու մարմին, եւս 8-ը մահացել են արդեն փրկարարական գործողությունից հետո: Փլատակների տակ դեռ կան մարդիկ, որոնց թիվը չի ճշտվում։