Տնտեսություն

ՀՀ ԿԲ-ն ստուգումներ կանցկացնի արտարժույթի առքուվաճառքի լիցենզիա ստացած 223 կետերում

1 րոպեի ընթերցում

ՀՀ ԿԲ-ն ստուգումներ կանցկացնի արտարժույթի առքուվաճառքի լիցենզիա ստացած 223 կետերում

ԵՐԵՎԱՆ, 15 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի կենտրոնական բանկի նախագահի որոշմամբ՝ ԿԲ Ֆինանսական վերահսկողության և լիցենզավորման դեպարտամենտն արտարժույթի առուվաճառքի լիցենզիա ստացած անձանց մոտ (ներառյալ՝ նրանց լիցենզավորված մասնաճյուղերում) 2021թ. հունվարի 18-ից մինչև 2021 թ. դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում իրականացնելու է օրենսդրության համապատասխանության ստուգումներ: «Արմենպրես»-ին այս մասին տեղեկացրին ԿԲ հասարակայնության հետ կապերի ծառայությունից։

Սուոգումները կիրականացվեն այս պահին արտարժույթի առքուվաճառքի լիցենզիա ունեցող 223 կետերում։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում