Տարածաշրջանային

Ռուսաստանի և Հունգարիայի արտգործնախարարները կքննարկեն Լեռնային Ղարաբաղի շուրջ առկա իրավիճակը

1 րոպեի ընթերցում

Ռուսաստանի և Հունգարիայի արտգործնախարարները կքննարկեն Լեռնային Ղարաբաղի շուրջ առկա իրավիճակը

ԵՐԵՎԱՆ, 15 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի Դաշնության Արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովն ու Հունգարիայի Արտաքին տնտեսական կապերի և արտաքին գործերի նախարար Պետեր Սիյատրոն կքննարկեն Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակը:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին հունվարի 15-ին կայացած ճեպազրույցի ընթացքում ասաց Ռուսաստանի Դաշնության Արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:

«Հունվարի 22-ին Մոսկվայում տեղի կունենա ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի և Հունգարիայի Արտաքին տնտեսական կապերի և արտաքին գործերի նախարար Պետեր Սիյատրոի հանդիպումը: Հանդիպման ընթացքում նախատեսվում է քննարկել նաև միջազգային օրակարգի մի շարք հարցեր, այդ թվումª Ուկրաինայի և Լեռնային Ղարաբաղի շուրջ առկա իրավիճակը»,- ասաց Զախարովան:

Նախարարների հանդիպման ընթացքում կքննարկվեն նաև երկկողմ և միջազգային օրակարգի այլ հարցեր:

Կարդացեք հոդվածը` English
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում