ԱՄՆ-ն ընդլայնել է Իրանի նկատմամբ պատժամիջոցները
1 րոպեի ընթերցում
![ԱՄՆ-ն ընդլայնել է Իրանի նկատմամբ պատժամիջոցները](http://armenpress.am/resized/480/static/news/b/2021/01/1040096.jpg)
ԵՐԵՎԱՆ, 13 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ամերիկայի Միացյալ Նահանգներն ընդլայնել է Իրանի նկատմամբ պատժամիջոցները: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, ինչպես հայտնում է ՌԻԱ Նովոստին, այս մասին ասված է ԱՄՆ Ֆինանսների նախարարության տարածած հաղորդագրությունում:
Առկա պատժամիջոցների ցուցակում են հայտնվել ևս 2 անձ և 16 կազմակերպություն, մեկ անձ էլ հայտնվել է այդ ցանկում՝ ահաբեկչության մեջ մեղադրվելով:
Ահաբեկչության մեջ կասկածվող անձն Իրաքի քաղաքացի Աբդուլա Ազիզա ալ-Մոհամեդավին է: