Պուտինն Էրդողանին է ներկայացրել ՌԴ-ի, ՀՀ-ի և Ադրբեջանի ղեկավարների եռակողմ հանդիպման արդյունքները

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 13 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին հաղորդագրություն է տարածել Կրեմլի մամուլի ծառայությունը:

Վլադիմիր Պուտինը տեղեկացրել է հունվարի 11-ին Մոսկվայում Ռուսաստանի, Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարների եռակողմ հանդիպման հիմնական արդյունքների մասին, որտեղ քննարկվել է Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ 2020թ. նոյեմբերի 9-ի հայտարարության իրականացման ընթացքը:

«Ընդգծվել է, որ անցած բանակցությունների գլխավոր արդյունքներից մեկը դարձել է Ադրբեջանի եւ Հայաստանի կողմից հարաբերությունների կարգավորման տրամադրվածության հաստատումը, խաղաղ կյանքի հաստատման գործնական փոխգործակցության, տնտեսական եւ տրանսպորտային կապերի ապաշրջափակման հարցում գործնական փոխգործակցության պատրաստակամությունը: Հաշվի առնելով Լեռնային Ղարաբաղի շուրջ իրավիճակի ընդհանուր կայունացումը ՝ հաջողվել է համաձայնեցնել այդ ուղղությամբ մի շարք կարևոր քայլեր»,- նշված է Կրեմլի տարածած հաղորդագրության մեջ:

Իր հերթին, Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն աջակցություն է հայտնել Ռուսաստանին ջանքերին Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում, հանդես է եկել Ռուսաստանի և Թուրքիայի գործողությունների համակարգումը շարունակելու օգտին, այդ թվում ՝ տարածաշրջանի տնտեսական զարգացման եւ փոխշահավետ նախագծերի առաջխաղացման օգտին:

Առանձին անդրադարձ է կատարվել հրադադարի վերահսկողության ռուս-թուրքական կենտրոնի ձեւավորման որոշ բնագավառներին:

Հայերեն English Français Русский

Գուրգեն Արսենյանը պարգևատրվել է Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության «Փոխգործակցության համար» կրծքանշանով

Լիոնում մոտ 55 000 մարդ մասնակցել է երթի. ոստիկանությունը կիրառել է արցունքաբեր գազ

Մեկնարկել է գեղանկարչական ստեղծագործությունների վերականգնման առաջին ուսումնական-վերականգնողական աշխատարանը

Ինժեներական քաղաքում տեղի ունեցավ Քամ Ղաֆֆարիանին նվիրված աստղի բացման հանդիսավոր արարողությունը

Դմիտրիևը կեղծ է անվանել ռուսական դիզելով լցանավերի երթուղու փոփոխության մասին լուրերը

Ակադեմիական քաղաքում 2027-ին նախատեսվում է սկսել 3600 ուսանողի համար կացարանների կառուցումը

Ձկնաբուծարանների կողմից ապօրինի ջրօգտագործման վերաբերյալ քրեական վարույթով վերականգնվել է 18.5 մլն դրամի վնասը

Եվրոպայում ռումբի մասին ահազանգերն ազդել են բազմաթիվ չվերթերի վրա

Նոյեմբերի 6-ի միջոցառումների անոնս

ԲԴԽ նախագահն ընդունել է Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավարին