Անոնս

«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթ. Ադրբեջանը ստիպված է նստել բանակցությունների սեղանի շուրջ

1 րոպեի ընթերցում

«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթ. Ադրբեջանը ստիպված է նստել բանակցությունների սեղանի շուրջ

ԵՐԵՎԱՆ, 13 ՀՈՒՆՎԱՐԻ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ/ ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Հունվարի 11-ին Վլադիմիր Պուտինի նախաձեռնությամբ Մոսկվայում անցկացված ՌԴ, Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարների հանդիպման ժամանակ հնչեցվեցին մի շարք կարեւոր հայտարարություններ, որոնք ավելի շղարժազերծեցին արցախյան վերջին պատերազմի էությունը եւ դրան հաջորդած իրողությունները: Արարողակարգով նախատեսված բացման խոսքում Պուտինը շեշտեց, որ լայնամասշտաբ ռազմական գործողությունները հանգեցրել են բազմաթիվ մարդկային զոհերի, սրել էին տարածաշրջանի բարդ իրավիճակը եւ մեծացրել ահաբեկչության տարածման վտանգը: Փաստորեն, ՌԴ նախագահն ուղիղ տեքստով հաստատեց, որ Արցախում կռվել են Սիրիայից ու Լիբիայից բերված վարձկան ահաբեկիչներ, եւ դա արեց Ալիեւի ներկայությամբ՝ նայելով նրա աչքերին: ՌԴ նախագահի հնչեցրած մյուս կարեւոր ուղերձով շեշտվեց, որ խաղաղապահ բոլոր գործողություններում ՌԴ-ն հետեւել է ԵԱՀԿ Մինսկի խմբի սկզբունքներին...»:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում