Չինաստանի նախագահը շուտափույթ ապաքինում է մաղթել Արմեն Սարգսյանին
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 12 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Չինաստանի Ժողովրդական Հանրապետության նախագահ Սի Ծինփինը նամակ է հղել Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանին: «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից:
Չինաստանի նախագահն իր և իր տիկնոջ՝ Պեն Լիյուանի անունից շուտափույթ ապաքինում է մաղթել նախագահ Արմեն Սարգսյանին և տիկին Նունե Սարգսյանին: