Տարածաշրջանային

Վրաստանի կառավարությունը հրաժարվեց հունվարի 16-ից մեղմացնել սահմանափակումները

1 րոպեի ընթերցում

Վրաստանի կառավարությունը հրաժարվեց հունվարի 16-ից մեղմացնել սահմանափակումները

ԵՐԵՎԱՆ, 11 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վրաստանի կառավարությունը որոշում Է ընդունել հունվարի 16-ից չմեղմացնել սահմանափակումները, որոնք նոյեմբերի 28-ից երկրում մտցվել են նոր կորոնավիրուսի դեմ պայքարի շրջանակներում: Արգելքները կգործեն մինչեւ փետրվարի 1-ը, հունվարի 11-ին կայացած ճեպազրույցում հայտնել Է հանրապետության Էկոնոմիկայի եւ կայուն զարգացման նախարար Նաթիա Տուռնավան՝ վարչապետին կից միջգերատեսչական համակարգող խորհրդի նիստից հետո, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Մենք ցանկանում ենք մինչեւ փետրվարի 1-ը պահպանել կետային սահմանափակումների ռեժիմը: Մեր խնդիրն Է մինչեւ փետրվարի 1-ն այդ երկու - երեք շաբաթն օգտագործել բիզնեսի հետ ակտիվորեն շփվելու համար: Մենք հուսով ենք, որ փետրվարի 1-ից կսկսվի անվտանգ շրջանը, եւ մենք կկարողանանք սկսել սահմանափակումների վերացումը»,- ասել Է Տուռնավան, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում