Հասարակական

Դպրոցներում պահպանել ջեռուցման նորմերը. ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի հիշեցումը

2 րոպեի ընթերցում

Դպրոցներում պահպանել ջեռուցման նորմերը. ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի հիշեցումը

ԵՐԵՎԱՆ, 11 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հունվարի 11-ից ուսումնական գործընթացի մեկնարկին ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը հիշեցնում է, որ հարկ է պահպանել ջեռուցման նորմերն ուսումնական հաստատություններում։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ջեռուցման նորմերի խախտումների դեպքում կարելի է զանգահարել ՀՀ ԱԱՏՄ թեժ գծին՝ 8107 հեռախոսահամարով։

«ՀՀ առողջապահության նախարարի հրամանով սահմանվում են հանրակրթական հաստատություններում ջեռուցման նորմերին ներկայացվող պահանջներ՝ հաստատությունում վառարանային ջեռուցումն արգելվում է։ Հաստատության շենքերում պետք է ապահովվի օդի հետևյալ ջերմաստիճանը՝ դասարաններում, ուսումնական կաբինետներում, դասախոսությունների լսարանում, գրադարանում, բուժկետում, մարզադահլիճի հանդերձարաններում, լաբորատորիաներում, խմբակային պարապմունքների սենյակներում, հանդիսությունների դահլիճում` առնվազն 18-22 աստիճան: Հաստատությունների շենքերում ապահովվում է օդի հարաբերական խոնավությունը 40-60 տոկոսի սահմաններում»,- նշում են տեսչական մարմնից և հավելում, որ սույն պահանջները տարածվում են հանրակրթական ծրագրեր իրականացնող բոլոր ուսումնական հաստատությունների վրա՝ անկախ սեփականության և կազմակերպական-իրավական ձևից, գերատեսչական պատկանելությունից:

ՀՀ առողջապահական և աշխատանքի ՏՄ-ից հայտնում են, որ ՀՀ առողջապահության նախարարի մեկ այլ հրամանով սահմանված են նախադպրոցական կազմակերպությունների օդի ջերմային ռեժիմին ներկայացվող պահանջները։ Շենքերը պետք է ապահովված լինեն կենտրոնացված ջեռուցման և օդափոխության համակարգերով:

Գյուղական բնակավայրերում մեկ հարկանի մսուր-մանկապարտեզների շենքերում (50 տեղից ոչ ավելի) թույլատրվում է վառարանային ջեռուցում: Վառարանի բացվածքը փակվում է հերմետիկ դռնով։

Տարածքների օդի ջերմությունը պետք է տարբերակել՝ կախված տարածքի օգտագործման նպատակներից երեխաների տարիքից:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում