Տարածաշրջանային

Իրանում ևս 7 կամավոր ստացել է Covid-19-ի դեմ տեղական պատվաստանյութը

1 րոպեի ընթերցում

Իրանում ևս 7 կամավոր ստացել է Covid-19-ի դեմ տեղական պատվաստանյութը

ԵՐԵՎԱՆ, 9 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրանի առողջապահության ոլորտի պաշտոնյաներն անհրաժեշտ հաստատումներ են տվել ներքին մշակված COVID-19 պատվաստանյութով ևս 7 կամավորների ներարկելու համար: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ինչպես տեղեկացնում է IRNA-ն, այս մասին հայտնել է Թեհրանի բժշկական գիտության համալսարանի պաշտոնյան:

Համեդ Հոսեինին IRNA-ին հայտնել է, որ ևս 7 կամավոր արդեն ստացել են COVIran-Barekat պատվաստանյութը: Առաջին 7 կամավորի առողջական վիճակը լավ է: Պաշտոնյայի խոսքով՝ պատվաստանյութի երկրորդ փորձարկումը կտևի երկու ամիս, որին կմասնակցի 56 կամավոր: Յուրաքանչյուր կամավոր պետք է երկու չափաբաժնով պատվաստում ստանա, երկրորդը՝ առաջին պատվաստումը ստանալուց 14 օր հետո:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում