Մխիթարյանի գոլն օգնեց «Ռոմա»-ին հաղթել «Կրոտոնե»-ին

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 6 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իտալիայի ֆուտբոլի առաջնության 16-րդ տուրում «Ռոմա»-ն հյուրընկալվեց «Կրոտոնե»-ին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` հանդիպման մեկնարկից 8 րոպե անց ստանալով Մխիթարյանի փոխանցումը «Ռոմա»-ին առաջ մղեց Մայորալը: Հաջորդիվ հավասար պայքար էր ծավալվել դաշտում` թիմերը փոխանակվում էին գրոհներով:Բայց «գայլերը» կարողացան օգտագործել հակագրոհը և 28-րդ րոպեին նույն Մայորալը դարձավ դուբլի հեղինակ` գնդակն ուղարկելով դարպասի վերին անկյունը:

Հանդիպման 34-րդ րոպեին «Կրոտոնե»-ի ֆուտբոլիստնեերը խախտեցին խաղի կանոնները սեփական տուգանային հրապարակում և նշանակված 11 մետրանոց հարվածն անվրեպ իրացրեց Մխիթարյանը` Սերիա Ա-ի այս մրցաշրջանում խփելով իր 8-րդ գնդակը: Երկրորդ կեսում «Կրոտոնե»-ին հաջողվեց միայն հեղինակության գնդակ խփել 71-րդ րոպեին: «Կրոտոնե»-«Ռոմա»` 1:3:

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմից Հենրիխ Մխթիարյանը «Ռոմա»-ի մեկնարկային կազմում էր, սակայն փոխարինվեց 63-րդ րոպեին:

Այս հաղթանակից հետո «Ռոմա»-ն մրցաշարային աղյուսակում 3-րդն է:Հաջորդ հանդիպումը «Ռոմա»-ն կանցկացնի հունվարի 10-ին` մրցելով «Ինտեր»-ի հետ:

Հայերեն العربية

Զելենսկին Կիևի հարձակման ենթարկվելուց հետո քննադատել է ռուսական նավթամթերքի արտահանման սահմանափակումների թուլացումը

Փենսիլվանիայում հրաձգության հետևանքով ինը մարդ է զոհվել, այդ թվում՝ երկու երեխա

Մայամիում քննարկվել են Ուկրաինայում պատերազմն ավարտելու հնարավոր ուղիներն ու անվտանգության երաշխիքները

Վարորդական վկայական ստանալու «պարզեցված» եղանակների առաջարկները խարդախություն են․ ՆԳՆ

Հայաստանը ներկայացված է Հռոմում անցկացվող «From Seeds to Foods» գլոբալ ցուցահանդեսում՝ իր խոհանոցով, պատմական ու մշակութային ժառանգությամբ

Բրազիլում ոստիկաններն ազատել են մանկապարտեզում պատանդ պահվող 13 երեխաների․ հարձակվողը սպանվել է

Հոկտեմբերի 11-ին Երևանի մի շարք փողոցներում կսահմանափակվի երթևեկությունը

Հայաստանում առաջիկա օրերին սպասվում է առանց տեղումների եղանակ

Չինաստանը պատրաստակամություն է հայտնել նպաստելու ԱՄՆ-ի հետ ռազմական հարաբերությունների կայուն զարգացմանը

ՊՆ փոխնախարարը զորամասում ծանոթացել է ծառայության կազմակերպմանը